Ազատվեք հոդացավերից՝ բնական միջոցով
Մոլորակի բնակչության գրեթե կեսը տառապում է հոդացավերից: Նման խնդիրներ կարող են առաջանալ տարատեսակ վնասվածքների, ձգումների, բորբոքային գործընթացների, աղային կուտակումների և այլ պատճառով:
Այդ իսկ պատճառով բուժումը սկսելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ պատճառով են առաջացել հոդացավերը: Պետք է անպայման դիմել բժշկի:
Ձեզ ենք առաջարկում բնական մի դեղամիջոց, որը կօգնի աթերոսկլերոզի դեմ: Բացի այդ, այս բաղադրատոմսը կլավացնի ոսկրերի հյուսվածքները և կվերականգնի հոդերը:
Ինչպե՞ս բուժել հոդերը տան պայմաններում:
Բաղադրությունը
- 2 ճ/գ մեղր
- 2 ճ/գ մանրացրած կատվախոտի արմատ
- 1 ճ/գ սամիթի սերմեր
- 1 լ տաք ջուր
Պատրաստման եղանակը
Խորը կաթսայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները: Խառնուրդի վրա տաք ջուր լցրեք և թողեք թրմվի 24 ժամ: Խառնուրդն ընդունեք օրական 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Խառնուրդը խմեք այնքան ժամանակ, մինչև վերջանա:
Այս միջոցը կարող եք համադրել ավանդական բուժամիջոցների հետ: Միջոցն օգտագործելու հաջորդ օրն արդեն կնկատեք, որ ցավի զգացողությունները վերացել են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը