
«Ռոնալդուն պետք է ավարտի կարիերան «Ռեալում»». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է, որ թիմի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն մոտ օրերը կերկարաձգի պայմանագրիը սերուցքայինների հետ:
Ըստ AS-ի ինֆորմացիայի, Ռոնալդուն նոյեմբերի 7-ին կամ 8-ին պետք է երկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ: Նոր համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2021թ.:
«Ես երջանիկ եմ: Ռոնալդուն պետք է ավարտի կարիերան «Ռեալում»:
Կրիշտիանուն ունիկալ ֆուտբոլիստ է: Այն, ինչ նա արել է «Ռեալում» և շարունակում է անել, անհավանական է: Նա երազում է ավարտել կարիերան «Ռեալում», դրա համար էլ մենք երջանիկ ենք, որ նա երկարաձգելու է պայմանագիրը և խաղակոշիկները կախելու է մեխից հենց մեր ակումբում, ինչպես ժամանակին ես եմ արել:
Ռոնալդուի հետ ամեն ինչ կարգին է: Մենք բոլորս ուզում ենք, որպեսզի նա խփի: «Ալավեսի» հետ խաղում, օրինակ, Ռոնալդուն 3 գոլ խփեց: Նա չի անհանգստանում այդ կապակցությամբ»,- ասել է Զիդանը:
Հաջորդ խաղը Լա Լիգայում Զինեդին Զիդանի սաները կխաղան նոյեմբերի 19-ին: Արքայական ակումբը կհանդիպի «Ատլետիկոյի» հետ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը