«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Գևորգ Կոստանյանն է

Հայաստանի հանրային կառավարման համակարգի ամենախոցելի ենթահամակարգը, թերևս, դատական իշխանությունն է։ Հռչակագրային, օրենսդրական մակարդակում դատարաններն անկախ են այնքան, որքան անհրաժեշտ է արդար գործելու համար, սակայն իրականության մեջ նրանք գործում են այնպես, ինչպես գործում են։ Դատական համակարգի վատ աշխատանքի համար վճարում են ոչ միայն առանձին գործերի կողմերը, այլ նաև ողջ հասարակությունը՝ պետական բյուջեից։ Մենք վճարում ենք և՛ դատավորների բարձր աշխատավարձերը, և՛ նրանց կայացրած անորակ վճիռների պատճառով պետությունից Եվրադատարանի կողմից գանձվող գումարները։

Որո՞նք են այս արատավոր շղթայի խորքային պատճառները, մինչև ե՞րբ է շարունակվելու դատական համակարգի այս գործելաոճը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հողորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930