Ավելի վաղ ճապոնական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դուտերտեն հայտարարել էր, որ Ֆիլիպինները ռազմական դաշինք ունի ԱՄՆ-ի հետ, բայց մտադիր չէ նման համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Տաշիրում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում տեղում է ձյուն։
«Լյուբավա-Արմենիա» ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանի պատճառով, որ վերջինս չափից շատ ժամանակ է անցկացնում Twitter միկրոբլոգների կայքում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է, որ «չկա անալիտիկա», թե ի՞նչ կլիներ, եթե մենք չմտնեինք այդ դեպքում ԵԱՏՄ։ Խորը «անալիտիկայի» կարիք չկա, որպեսզի պարզ լիներ, ռուսներն առանց աչքը թարթելու Հայաստանը կվերածեին երկրորդ Դոնբասի։ Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչը խոստանում էր «սոցիալական պայթյուն» արդեն հոկտեմբերին, Դուգին-Գլազյեւ-Կուրգինյան-Միհրանյան շրջանակը տարբեր՝ «Կրեմլին կից փորձագետների» հետ միաձայն խոստանում էին Արցախի կորուստ։
CNN Turk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի պատճառը եղել է ականապատված ավտոմեքենան, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ։
Ֆրանսիական «France Football» պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակ»-ի բոլոր 33 հավակնորդներին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող հարվածների առնչությամբ։ Լավրովը, իր հերթին, դարձյալ հիշեցրել է Միացյալ Նահանգների խոստման մասին՝ տարանջատել չափավոր սիրիական ընդդիմությունը ահաբեկիչներից։
Ավստրալիայի համերկրային խորհրդարանի ապարատի երեք աշխատակցուհիներ հոկտեմբերի 25-ին վնասվածքներ են ստացել Բրիսբենի այն շենքի 36-րդ հարկում առաստաղի փլվելու հետեւանքով, որտեղ այդ պահին ընթանում էր երկրի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլի խորհրդակցությունն իր նախարարների հետ: Այս մասին հայտնել է Brisbane Times թերթը
ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ։ Այն հիմնականում ձևավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր։ ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ։
Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա հանգստավայրում։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի մոտակայքում։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ընտրատեղամասեր են բացվել ԱՄՆ նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկության համար։ Նահանգը կարևոր նշանակություն ունի նախագահական քարոզարշավում հաղթանակի համար։
Գերմանական Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին Բեռլինում կներկայացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ծրագիրը: Համերգին հրավիրված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Զինվորականները ենթադրում են, որ հարձակումը կարող էր իրականացնել «Թալիբանի» հետ կապված «Լաշկար-ե Ջանգվի» խմբավորումը։
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան եւ 600 հատ աղբաման (դարձյալ ձուլվածքով) գնել: Յուրաքանչյուր նստարանի համար քաղաքապետարանը ծրագրում է վճարել 165 հազար դրամ, իսկ աղբամանի մեկ հատի համար 78 հազար դրամ է:
Մեր օդանավակայանում մի կին, որն այդպես էլ չէր ստացել իր ուղեբեռը, դժգոհում էր՝ «միայն Հայաստանում է հնարավոր, որ ինքնաթիռը հասնի, իսկ ճամպրուկը չհասնի»: Նրանք, ովքեր ճամփորդելու գոնե նվազագույն փորձ ունեն, կհաստատեն, որ նման բան պատահում է ոչ միայն Հայաստանում: Կամ եթե ինչ-որ մեկը մարդու է դանակահարել կամ փողոցում կրակել է, դրա արձագանքը պարտադիր պետք է լինի՝ «արա, էս ինչ ա դառե էս երկիրը, մարդիկ վախում են տնից դուրս գան»:
Ավելի քան 80 իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ կոչ են արել Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից:
«Ես որ չզանգեմ, ասեմ՝ արա՛, Շմայսն ա, էս հարցը լուծի, արդեն աջակցություն ա վարչապետին»,- հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում երեկ ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնում է Վատիկայի մամուլի ծառայությունը:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել՝ կապված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին:
Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները ավարտին կհասցվեն 2018- 2019 թվականներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նշենք, որ 22-ամյա երիտասարդը Սևանի բժշկական կենտրոնի բժիշկ Տիգրան Սահակյանի որդին է: Նրա հորեղբայրը՝ Համլետ Սահակյանը, Սևանի փոխքաղաքապետն է: Երեկ ՉԻ-ն փորձեց զրուցել նրա հետ: Հարցին, թե ճի՞շտ է, որ տղայի մայրն ինսուլտ է ստացել, նա պատասխանեց. «Դրանք հերյուրանքներ են, չկա նման բան, հիմա իմ կողքին նստած են, առողջ են»:
Ուկրաինան և ևս չորս երկիր միացել է Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. մարտի 15-ը պատժամիջոցների երկարաձգմանը, որը սահմանվել էր Ուկրաինայի ամբողջականությունը խախտելու պատճառով:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ևս կասկածի տակ չի դնում Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ներկրումների դաշտն ազատականացնելու, մենաշնորհները վերացնելու մասին: Խաչատուր Քոքոբելյանը, հիշեցնենք, «դեմ» է քվեարկել կառավարության ծրագրին:
Նոյեմբերի 28-ին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը։ Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Երրորդ Հանրապետություն»։
Թաիլանդի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, ևս 19-ը ստացել է վնասվածքներ: Ինքնաշեն ռումբը պայթել է Պատտանի քաղաքի շուկայում:
Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են ավելի քան 53 միլիարդ դրամի չափով: Հայաստանի պետական բյուջեի կատարողականի նման վատ ցուցանիշ չէր արձանագրվել 2009 թվականի աշնանից այս կողմ:
Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում: Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը: Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա եւ իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Այս օրերին նա հանդիպում է ունենում տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: