ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ներկայացված կլինի մի շարք պաշտոնյաների որդիների ու մոտ ազգականների դեմքերով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ գալիք ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և արդեն աշխատանքներ են տարվում ապագա խորհրդարանում ՀՀԿ կազմի ուղղությամբ։ Այն հիմնականում ձևավորվելու է գրեթե նույն սկզբունքով, ինչ նոր կառավարության դեպքում՝ երիտասարդ, քիչ հայտնի, «պրադվինուտի» դեմքեր։ ՀՀԿ-ն «ֆորմատ» կամ «ռեսթարթ» անելու համատեքստում առաջիկայում կուսակցությանը կանդամագրվեն մի շարք հայտնի, հասարակության մեջ որոշակի դիրք ունեցող գործիչներ։ Ըստ պլանի՝ ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում ներկայացված կլինի նաև մի շարք պաշտոնյաների որդիների ու մոտ ազգականների դեմքերով։ Այս ամենի կուրացիան, ըստ լուրերի, վերապահված է Սերժ Սարգսյանի աշխատակազմի նոր ղեկավար Արմեն Գևորգյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս