Բաժիններ՝

Քերին և Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են Հալեպի վիճակը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անհանգստություն է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքին հասցվող հարվածների առնչությամբ։ Լավրովը, իր հերթին, դարձյալ հիշեցրել է Միացյալ Նահանգների խոստման մասին՝ տարանջատել չափավոր սիրիական ընդդիմությունը ահաբեկիչներից։

Հեռախոսազրույցը երկու երկրների արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ի երեկոյան։

«Նրանք խոսել են Ժնևում բազմակողմ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին և այն մասին, թե որքան կարևոր է հասնել հրադադարի լիարժեք հաստատման՝ մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու համար»,- հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարը։

Ջոն Քիրբին ընդգծել է, որ մի քանի օր շարունակվող մարդասիրական դադարը բավարար չի եղել, որպեսզի օգնությունը հասցվի Հալեպի պաշարված բնակիչներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31