Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեքշաբթի երեկոյան NİDA շարժման ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով:
Հանձնաժողովի անդամ գեներալ Մանվել Գրիգորյանը հիմնականում լուռ է եղել, փոխարենը աննախադեպ ակտիվություն է ցուցաբերել Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը։ Սեյրան Օհանյանի երբեմնի «պաշտպանը» նույն սիրառատությամբ քծնել է նաեւ Վիգեն Սարգսյանին…:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրգործի վարույթը կարճվել է 1 շաբաթ առաջ հանցակազմի բացակայության հիմքով։
Խաղաղ օվկիանոսում այրվում է Թայվանի դրոշը կրող մի ձկնորսանավ, որի վրա կան 52 ուղեւորներ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը:
Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003թ. հոկտեմբերին։ Այն ժամանակ, համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է Խաչատուր Քոքոբելյանը։
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբն ամերիկյան ավիացիային մեղադրել է Մոսուլի բնակելի թաղամասերը, դպրոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքի մյուս շինությունները ռմբակոծելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյին:
Երեկ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ իրավապահներին հաջողվել է պարզել հուլիսյան իրադարձությունների ժամանակ «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից երեք ոստիկաններին սպանած անձանց ինքնությունը։
Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում
ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ, նախկինում ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի չարաշահումների վերաբերյալ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ահազանգի շուրջ արձագանքները շարունակվում են: Պարզվում է՝ Բադասյանին արձագանքել է նաեւ Մովսես Հակոբյանը:
Ինչ նպատակով է այս անգամ եկել Միլլերը՝ դեռ հայտնի չէ: Այցը ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունները չափազանց ընդհանուր մանրամասներ են հաղորդում: Միայն նրա` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ գազի գնի վերաբերյալ ինչ-որ ակնարկներ կան: Սարգսյանն ու Միլլերը, ինչպես նշված է դրանում, անդրադարձել են. «… գազի գնի իջեցումը սպառողներին ավելի հասանելի դարձնելու հարցին»: Եվ ընդամենը:
Վանաձոր» բժշկական կենտրոնի շուրջ տեւական ժամանակ է՝ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծննդատան բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանը դեռեւս 2013-ին ծնունդ է ընդունել, որից հետո ծննդկանին նարկոզից դուրս չեկած վիճակում մենակ է թողել եւ հեռացել, ինչի հետեւանքով ծննդկանը արդեն 3,5 տարի է՝ կոմայի մեջ է: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է:
«Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրադրությունը շարունակում է հարաբերականորեն հանգիստ մնալ: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը»:
Կառավարության երկրորդ «էշելոնում» սկսված փոփոխությունների հաջորդ հանգրվանը ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են: Վարչապետն արդեն հայտարարել է, որ այս համակարգում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաեւ կադրային փոփոխություններ:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տագնապ է հնչեցնում՝ կապված 2016 թվականի ընթացքում Միջերկրական ծովում զոհված փախստականների թվի հետ: Այդ թիվը այս պահին մոտ է անցած ողջ տարվա ընթացքում զոհ գնացած փախստականների թվին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Մարտունու, Մարալիկի տարածաշրջաններում հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Հոկտեմբերի 27-ին առանց տեղումների եղանակ է սպասվում, հոկտեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կնկատվի ամպամածության ավելացում, առանձին հատվածներում տեղումներ՝ այդ թվում Երեւանում: Նոր պրոցես նկատվում է 28-ից սկսած:
Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:
Մենք մոտ15 օր առաջ գրել էինք, որ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի պաշտոնանկությունից հետո այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արտակ Հարությունյանը, կամ էլ կարող է հաստիքը կրճատեն։
ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի Էին։
Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։
ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում որոշելու է ՀՀ-ում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի և Ջոն Պոդեստայի գաղտնի նամակագրության 18-րդ մասը հրապարակվել է WikiLeaks-ի կայքում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելիս իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, սակայն ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը ոչ միայն քվեարկությանը մասնակցեց, դեռ մի բան էլ կողմ քվեարկեց:
Վթարն ավստրալական քաղաքում տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 16-ին: Վարորդը փախել է՝ բանալիները թողնելով վառոցքի փականում: Մեկ շաբաթ անց անհայտ նկարիչը ոսկեզօծել է Toyota-ն եւ այն վերածել ժողովրդականություն վայելող տեսարժան վայրի:
Արտասովոր սողացողի հետ միասին լույս աշխարհ է եկել նաեւ մեկ ուրիշ, միանգամայն նորմալ կրիա: Յեզդի նահանգի շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Սաբեր Աֆհամին հաստատել է այն տեղեկատվությունը, որ նորածին երկգլխանի կրիային կարելի է առողջ համարել:
Հոկտեմբերի 24-ին համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ֆրանսիայի զարգացման գործակալության եւ Բիլ ու Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամի միջեւ: Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների համաձայն, հոկտեմբերի 16-ի դրությամբ Եվրոպա է ժամանել 318 հազար 816 մարդ: Միգրանտների ու փախստականների հիմնական հոսքն ընդունել են Հունաստանը (168 հազար 689 մարդ) եւ Իտալիան (145 հազար 128 մարդ):
41-ամյա Բեքհեմը ԱՄՆ-ում կզբաղվի «Ռեալի» բրենդի առաջխաղացմամբ, որտեղ կիսապաշտպանը հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսի» ակումբի կազմում: Ինչպես հաղորդում է Marca-ն, այն մասին, թե երբ պաշտոնապես կսկսվի անգլիացու և մադրիդցիների համագործակցությունը, կհաղորդվի ավելի ուշ:
Բաճկոնը ցուցադրում է տարբեր իմացական խաղեր, որոնք նպաստում են երեխայի ուղեղի զարգացմանը: Ընդգրկված խաղերը բաժանված են ըստ երեխայի տարիքային խմբերի և հիմնված են վաղ մանկության զարգացման թեմայով ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների վրա:
2016 թվականի հունվարին գրանցվել էր ամսական թվիթների թվաքանակի ռեկորդային ցածր ցուցանիշ՝ 300 միլիոն, ինչն ավելի քան կրկնակի պակաս է 661 մլն թվիթ առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել էր 2014 թվականի օգոստոսին: Այդուհանդերձ, Twitter-ից առաջվա պես ակտիվորեն օգտվում է շուրջ 313 մլն մարդ ամբողջ աշխարհում։
Քաղաքական գործիչներն՝ ըստ Կենդանակերպի նշանների: