Բաժիններ՝

Անթալիայում հզոր պայթյուն է որոտացել

Հզոր պայթյուն է որոտացել Թուրքիայի Անթալիա հանգստավայրում։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի մոտակայքում։

Ինչպես հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, պայթյունը որոտացել է շենքի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում։ Պայթյունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Պալատի մոտակայքում գտնվող շինություններին և Առևտրի և արդյունաբերության պալատին։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, սակայն զոհերի կամ տուժածների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ դեպքի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս