«Շանս տեսնում եմ, այն ուժը, որին ես խոր անարգանքով եմ վերաբերվում, կարծես, մեկուսացված է։ Վաղը-մյուս օրը գուցե ատամ սրեն, թաթ գցեն, իրենց բաժիններն ուզեն, որովհետև իրենք են իրականում իշխանությունը, և հայտնի է, որ կառավարությունը ՀՀ-ում իշխանություն չի, նրանց կցորդն է։ Բայց վարչապետն առայժմ այդ ռեսուրսն ունի, պետք է սկսել աշխատել։ Ամեն րոպեն պայքար է քրեաօլիգարխիայի և նորմալ ձգտումների միջև, ազնիվ սպասումների և գռեհկացած, ցինիկ վերաբերմունքի միջև, որը, ցավոք, մեր իշխանության բնութագիրն է վերջին տասնամյակում»։
Երեքշաբթի օրը կատարված սպանություններին անդրադառնալիս, նախագահի թեկնածուները չեն ցանկանում կորցնել աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացի ընտրողների ձայները ոստիկանության կողմն անցնելով, սակայն միևնույն ժամանակ փորձում են չվիրավորել մյուսներին ոստիկանությանը քննադատելով:
Խորհրդի անդամները վարչապետի հետ հանդիպմանը կքննարկեն տնտեսության ոլորտին վերաբերող ռազմավարական և կառուցվածքային խնդիրներ, կներկայացնեն կոնկրետ ծրագրեր ու առաջարկներ, որոնք վերաբերում են փոքր և միջին ձեռնարկատիրությանը, արդյունաբերական ոլորտին, կրթությանն ու գիտությանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին, բանկային համակարգին, հարկային օրենսգրքին, գյուղատնտեսական, բնապահպանական և այլ ոլորտների խնդիրներին:
Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից:
Տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նախօրեին չի մասնակցել ոչ միայն նոր նախարարի ներկայացմանը, որին ՏԿՆ աշխատակազմի հետ ծանոթացնում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, այլև հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որին նախկինում, որպես կանոն, մասնակցել է: Այդպիսով նա իր պաշտոնանկության համար իր նեղացվածությունն ու կոշտ վերաբերմունքն է արտահայտել ՀՀ իշխանություններին։
Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա): Հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:
Սպարտակ Մելիքյանը վաճառել է նաեւ երկու տարբեր ընկերություներում ունեցած իր բանետոմսերը, որոնք առանձին-առանձին կազմել են 4.046 միլիոն դրամ եւ 904 հազար դրամ, ինչպես նաեւ վաճառել է երեք տարբեր ընկերությունում ունեցած բաժնեմասերը 30 միլիոն դրամով, 117 միլիոն դրամով եւ 3 միլիոն դրամով: Պատգամավորը նույն տարում վերադարձրել է նաեւ 9.5 միլիոն դրամ փոխառություն:
Դրա հետ մեկտեղ հարավկորեական կարգավորիչները կարգադրել են Samsung-ին՝ երկարացնել Galaxy Note 7-ի գնորդների համար փոխհատուցումների վճարման ժամկետը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կուտակիչների անվտանգությունն ապահովելու համար:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կիսվել է իր ապագայի մասին մտքերով:
Aguttes աճուրդային տունը Ֆրանսիայում դեկտեմբերին վաճառքի կհանի շուրջ 150 միլիոն տարեկան դինոզավրի կմախքը, տեղեկացնում է Figaro թերթը:
Ունիվերսալ միջոց՝ պարացետամոլ։ Սա ամբողջ աշխարհում ամենատարածված դեղամիջոցն է։
Ամերիկացի բժիշկ Ջուլի Թոմփսոնը պատմել է iPhone-ի գործառույթի մասին, որը կարող է փրկել ձեր կյանքը։
Հոգեբանության տեսակետից Երկվորյակները Կենդանակերպի ամենահետաքրքիր նշաններից մեկն է:
Facebook-ն այսօր ամենատարածված սոցիալական ցանցն է, այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ համապատասխան բջջային հավելվածը ներբեռնել են մեծ թվով օգտատերեր։ Բջջային հավելվածը ձեզ հնարավորություն է տալիս ծանուցումներ ստանալ, լուսանկարներ ու տեսանյութեր ներբեռնել և միշտ կապի մեջ մնալ ընկերների հետ։
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը Malls.ru պորտալի «Ռուսաստանի 100 խոշորագույն առևտրային կենտրոնների սեփականատերերի» վարկանշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Աղյուսակը կազմվել է պորտալի անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Վարկանշային աղյուսակը կազմվել է GLA-հարթակների (Global Leasing Area) մակերեսի ծավալի հիման վրա, որոնք պատկանում են Ռուսաստանի առևտրային կենտրոններում տեղակայված ընկերություններին: Հետազոտության արդյունքներով՝ հիմնական բրենդները, որոնք պատկանում են «Տաշիր» ընկերությունների […]
Կոլագենը սպիտակուց է, որը պատասխանատու է մաշկի էլաստիկության և ձգվածության համար, ինչպես նաև՝ այն խթանում է մաշկի բջիջների վերականգնումը: Ժելատինը, ինքնին, կոլագեն է, որը պատրաստվում է կենդանիների հոդերից:
«Հակամարտության ներկայիս իրավիճակի պայմաններում պետք է պատրաստ լինել վատագույն սցենարին, քանի որ այն կարգավորված չէ, իսկ կողմերը զինված են և պատրաստ օգտագործելու ողջ զինանոցը»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է է ռուս ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին:
Հակաբիոտիկները գրիպը եւ մրսածությունը չեն բուժում, իսկ այդ դեղերի հաճախակի գործածումը վտանգավոր է եւ կարող է դրանց նկատմամբ առաջացնել վնասաբեր մանրԷների կայունություն: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխար հային կազմակերպության (ԱՀԿ) հակամանրէական ռեզիստենտության ավագ տեխնիկական փորձագետ Էլիզաբեթ Թայլորը:
Զգուշացեք թրաֆիքինգի վտանգներից:
Ուկրաինացի ծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (64-4, 53 նոկաուտ) մտադիր է շարունակել կարիերան Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշ-մենամարտից հետո:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին և հիմնական կազմում առայժմ չխաղալուն են անդրադառնում մի շարք հայտնի սպորտային պարբերականները:
Սա նորանկախ Հայաստանի արվեստագետների այն սերունդն է, ում ստեղծագործական ճանապարհը սկսվեց իննսունականների կեսերից՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ավարտի հետ մեկտեղ։ Տասնամյակի վերջերին նրանցից շատերի համար վիդեոն դարձել էր իրենց ստեղծագործության եթե ոչ՝ գլխավոր, ապա՝ կարևոր մեդիան։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խոսեց սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ մամուլում շրջանառվող ընտրախախտումների դեպքերի մասին։
Տեսնելով արթնացած տանտերերին՝ դռան տեղը շփոթած գողը դուրս էր ցատկել 2-րդ հարկի պատուհանից:
Շիրակի մարզի Արևշատ համայնքում կառուցվել է փարախ և հովվի տուն:
ԱՄՆ պետդեպարտամենտը չի մեկնաբանի Հալեպի արեւելյան հատվածի ուղղությամբ հասցված հարվածը:
«Թեհրանը միշտ շեշտում է այդ մասին, որ հնարավոր է և պետք է ստեղծել զուգահեռ ինտեգրացիոն մեխանիզմներ, հիմա և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և՛ որոշ առումով՝ նաև Վրաստանում շրջանառության մեջ է մտել հետևյալ առանցքը ստեղծելու հարցը՝ Մոսկվա-Թիֆլիս-Երևան-Թեհրան, դա շատ հետաքրքիր միտք է։ Եթե Հայաստանը փորձի կրավորական դիրք գրավել, դա կլինի շատ վատ մեզ համար։ Պետք է օգտագործել մեր հնարավորություններն Իրանի հետ, եթե դա չարվի, կլինի քաղաքական և դիվանագիտական կարճատեսություն»,- նշեց Ա. Նավասարդյանը։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Միացյալ Նահանգներում 20 տարվա ազատազրկման են դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցած հաքերին:
Բջջայինի գողը՝ տեսանկարահանող սարքի «թիրախում»: