Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանն իր պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն է համարում:
Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2…-4 աստիճան ցուրտ:
Համեմատության համար սոցիոլոգները բերում են ընտրողների նաեւ դրական փաստարկները: Այսպես, Քլինթոնն իր կողմնակիցների 32 տոկոսին գրավում է իր հարուստ եւ բազմակողմանի փորձով: Մյուս կողմից, Թրամփի կողմնակիցները 27 տոկոսի դեպքում վկայակոչում են նրա մոտեցումները հրատապ քաղաքական հիմնախնդիրների նկատմամբ:
«Եվրամիությունը կշարունակի ձեզ հետ լինել նաև գալիք տարիների ընթացքում»,- դիմելով գյուղացիներին՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Պարզվել է, որ գիշերը արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 15 տանը հարակից անասնագոմ, հոշոտել է 1 ոչխար, վնասել երեքին և իր հետ տարել 1 խոյ:
Արթուր Վարդանյանն իրեն համարում է քաղաքական կալանավոր, համարում է, որ հետապնդվում է իր հայացքների համար։ Մասնավորապես, ըստ փաստաբանի, նա խոսել է տնտեսության վատ վիճակի, իշխանափոխության անհրաժեշտության մասին։
Օլիմպիական մեդալակիրներին մեծարող հատուկ միջոցառման ժամանակ, օլիմպիական չեմպիոն՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ազդարարեց այս տարվա ամենասպասված՝ 4G+ ցանցի մեկնարկը Ucom ընկերության կողմից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ԱԺ-ում «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՀՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.25-ին, «Արմավիր» երկաթգծի կայարանի հերթապահից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գնացքի տակ մարդ է ընկել:
Մաքսանենգները թաքցրել են, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում։
Նոր վարչապետից հետո միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Ինչքան էլ նոր վարչապետն ապաքաղաքական դեմք լինի, կասկածից վեր է, որ նա մեծ դեր է ունենալու ոչ միայն Հայաստանի տնտեսության հարցերում, այլեւ ընտրական ու նախընտրական հարցերում՝ կապված ԱԺ առաջիկա ընտրությունների հետ։
2. Ցանկացած զինվորական շքերթ իր կոնկրետ նպատակներն ունի, բայց ուշադրության դարձրեք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի «ուժի ցուցադրումները» սկզբունքորեն տարբերվում են իրարից։ Աղրբեջանր շրերթների ժամանակ ցույց է տալիս այն զինատեսակները, որոնցով պատրաստվում է գրավել Ղարաբաղը, պարզ ասած՝ ցույց է տալիս այն ամենը, ինչով պիտի պատերազմ մղի Ղարաբաղում։
Թուրքիայի Հաթայ նահանգում մոտ 100 զինվոր սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ Արսեն Մկրտչյանը՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Երեկ նկատել են, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը շտապում է նախագահական նստավայր: Ինչպես հայտնի է՝ ըստ լուրերի՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանն իր պաշտոնում չի վերանշանակվելու:
ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակն այս տարվա ընթացքում ձեռքով ակազերծման մեթոդով Սյունիքի մարզում ականազերծել է մոտ 10․000քմ ականապատ տարածք։ Կատարված աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերացիոն բաժնի աշխատակիցները։
Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հիշյալ հանցանքները կատարելու կասկածանքով 2016 թվականի սեպտեմբերի 23-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Կ-ն։
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մևլութ Դուդուն Գերմանիայի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 02.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում այրվում է տնակ:
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։
Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը: Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում եւ մաքսազերծում, դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ:
Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց:
Տուժածներին եւ զոհվածների հարազատներին ուղեկցելու են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ տարածաշրջանի ղեկավար Կրիստիան Էստրոզին, ինչպես նաեւ տեղի կրոնական հանրակցությունների ներկայացուցիչները:
«Ասում են՝ տնօրենները ծիծաղով են լքում մարզպետի կաբինետը, քանի որ գիտեն, որ նախ ձայն բերել-չբերելը այսօր վերահսկել հնարավոր չէ, բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ Հովսեփ Սիմոնյանին մնացել է աշխատելու մի քանի ամիս ժամանակ»:
Ինչպես հայտնի է՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց: Ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: