Բաժիններ՝

8 դեղամիջոց, որ միշտ պետք է պահել ձեզ մոտ

1. Ունիվերսալ միջոց՝ պարացետամոլ։ Սա ամբողջ աշխարհում ամենատարածված դեղամիջոցն է։ Այն ցավազրկող ազդեցություն է ունենում (գլխացավ և ատամի ցավ), ինչպես նաև ջերմիջեցնող և որոշակի առումով՝ հակաբորբոքային ազդեցություն։ Որոշակի չափաբաժնով այն անվտանգ է երեխաների համար։ Չի կարելի ընդունել երիկամների հետ խնդիր ունեցողներին։

2. Փորլուծություն՝ լոպերամիդ։ Սուր փորլուծության դեպքում խորհուրդ է տրվում 4 մգ լոպերամիդ ընդունել։

3. Ալերգիա՝ դիազոլին։ Բավական հին պրեպարատ է։ Հակաալերգիկ ազդեցություն է ունենում, անցկացնում փորի ցավը, քորը։ Հակացուցումներ գրեթե չունի, ազդող միջոցի փոքր քանակով արտադրվում է երեխաների համար։

4. Հանգստացնող՝ վալերիանկա։ Այս հին միջոցը երաշխավորված ազդեցություն է ունենում։ Այդ ազդեցությունը շատ արագ կզգաք։ Հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին։

Կարդացեք նաև

5. Ցավեր սրտի հատվածում՝ նիտրոգլիցերին։ Ուժեղ միջոց է, հանգստացնում է սրտի ցավը։ Լայնացնում է երակները, լավացնում արյան շրջանառությունը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս դեղամիջոցը կարող է գլխացավի պատճառ դառնալ։

6. Բարձր ճնշում՝ պապազոլ։ Օգտագործման հիմնական ցուցումները հիպերտոնիան և ստենոկարդիան են։ Օրվա ընթացքում խմում են 2-3 անգամ։ Չի կարելի մինչև 12 տարեկան երեխաներին։

7. Թունավորում՝ ակտիվացված ածուխ։ Աղեստամոքսային տրակտից կլանում է թույներն ու տոքսինները։ Օգտակար է դեղորայքային թունավորման դեպքում։ Ուշադրություն դարձրեք, որ յուրաքանչյուր 10 կգ-ի համար պետք է ընդունել 1 դեղահաբ։

8. Սպազմ՝ դրոտավերին։ Օգտագործեք 1-2 դեղահաբ, երբ որովայնի հատվածում սպազմ եք զգում։ Քիչ չափաբաժնով տրվում է նաև երեխաներին։

Ներկայացվածը վերաբերում է առողջ մարդկանց, ովքեր չեն տառապում լուրջ քրոնիկական հիվանդությամբ, որ պահանջում է հատուկ դեղամիջոցների օգտագործում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս