Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթ գրում է. «Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից:
Դատախազությունում կադրային փոփոխությունները կմեկնարկեն կառավարության ձեւավորումից հետո: Այժմ այդտեղ թափուր է Արթուր Դավթյանի նախկին` դատախազի տեղակալի հաստիքը, որտեղ նշանակում պետք է անի նախագահը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: