Բաժիններ՝

Ֆյուրիի հետ մենամարտը վերջինը չի լինի Կլիչկոյի համար

Ուկրաինացի ծանրքաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն (64-4, 53 նոկաուտ) մտադիր է շարունակել կարիերան Թայսոն Ֆյուրիի հետ ռևանշ-մենամարտից հետո:

Չնայած սպորտսմենի համար արդեն բավականին հասուն տարիքին (40), Կլիչկոն չի պատրաստվում լքել պրոֆեսիոնալ բռնցքամարտը Ֆյուրիի հետ չեմպիոնական մենամարտից հետո:

Ինչպես հաղորդել է Վլադիմիրի գործակալ Բերնդ Բենտեն, բռնցքամարտիկը հստակ պլաններ չի կազմում ապագայի համար, սակայն ուկրաինացի բռնցքամարտիկը ձեռնոցները մեխից կախելու մտադրություն չունի:

«Մենք դեռ հստակ ծրագրեր չունենք: Բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ Վլադիմիրը կշարունակի մենամարտել հաջորդ տարի նույնպես:

Տվյալ պահին մենք չգիտենք՝ ով կլինի նրա մրցակիցը, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած ենք Ֆյուրիի հետ մենամարտի վրա: Իսկ այդ մենամարտը նրա համար հաստատ վերջինը չի լինի»,- ասել է Բենտեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս