Հանրային խորհրդի անդամները կհանդիպեն Կարեն Կարապետյանին

Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Խորհրդում ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել և ամբողջացվել է կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը բարձրացվելիք հարցերի շրջանակը:

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Սամվել Ճզմաչյանը, Հովիկ Մուսայելյանը, Սմբատ Լպուտյանը, Արմեն Բալդրյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Յուրի Ջավադյանը, Էդուարդ Ղազարյանը և Հայկ Սարգսյանը:

Խորհրդի անդամները վարչապետի հետ հանդիպմանը կքննարկեն տնտեսության ոլորտին վերաբերող ռազմավարական և կառուցվածքային խնդիրներ, կներկայացնեն կոնկրետ ծրագրեր ու առաջարկներ, որոնք վերաբերում են փոքր և միջին ձեռնարկատիրությանը, արդյունաբերական ոլորտին, կրթությանն ու գիտությանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին, բանկային համակարգին, հարկային օրենսգրքին, գյուղատնտեսական, բնապահպանական և այլ ոլորտների խնդիրներին:

Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպելու է այսօր՝ սեպտեմբերի 24-ին, իսկ հանդիպման արդյունքները խորհուրդը կամփոփի առաջիկա փոքր խորհրդի նիստի ժամանակ:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս