«Եթե Հայաստանը փորձի կրավորական դիրք գրավել, դա շատ վատ կլինի մեզ համար». Արման Նավասարդյանը՝ Իրանի նախագահի այցելության մասին

«Իրանի նախագահի այցելությունը կարևոր է, և այն կարևորում եմ մի քանի ուղղություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նա նախ խոսեց երկկողմ հարաբերությունների կարևորության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանը վատ է օգտագործում այն հնարավորությունները, որոնք ընձեռում է Իրանի հարևանությունը թե՛ երկկողմ հարաբերությունների, ինտեգրացիոն գործընթացների առումով, թե՛ այն տեսանկյունից, որ Հայաստանը կարող է լինել կապող օղակ ԵՏՄ-ի հետ։ Ա. Նավասարդյանը նկատեց, որ այդ մասին դեռևս 2013 թվականին իրանցիները հայտարարեցին, որ Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որը կարող է Իրանը կապել ռուսական 170 միլիոնանոց շուկայի հետ։

«Համընկավ նաև Բաքու-Մոսկվա-Թեհրան եռանկյունու ստեղծման հետ, սա շատ լուրջ խնդիր է։ Պետք է գոնե կարողանանք ստեղծել զուգահեռ ինտեգրացիոն մեխանիզմներ, իսկ իրանցիները պատրաստ են դրան։ Թեհրանը միշտ շեշտում է այդ մասին, որ հնարավոր է և պետք է ստեղծել զուգահեռ ինտեգրացիոն մեխանիզմներ, հիմա և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և՛ որոշ առումով՝ նաև Վրաստանում շրջանառության մեջ է մտել հետևյալ առանցքը ստեղծելու հարցը՝ Մոսկվա-Թիֆլիս-Երևան-Թեհրան, դա շատ հետաքրքիր միտք է։ Եթե Հայաստանը փորձի կրավորական դիրք գրավել, դա կլինի շատ վատ մեզ համար։ Պետք է օգտագործել մեր հնարավորություններն Իրանի հետ, եթե դա չարվի, կլինի քաղաքական և դիվանագիտական կարճատեսություն»,- նշեց Ա. Նավասարդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս