Բաժիններ՝

Մաշկի կոլագենային երիտասարդացում՝ տնային պայմաններում

Կոլագենը սպիտակուց է, որը պատասխանատու է մաշկի էլաստիկության և ձգվածության համար, ինչպես նաև՝ այն խթանում է մաշկի բջիջների վերականգնումը: Ժելատինը, ինքնին, կոլագեն է, որը պատրաստվում է կենդանիների հոդերից:

Ժելատինով դիմակները կոլագենով սնուցում են մաշկի ներքին շերտը, որի շնորհիվ մաշկը հարթվում է: Ժելատինի ազդեցությունից  մաշկը ձգվում է և հարթվում:

Կոլագենային երիտասարդացման 10 կուրս՝ տան պայմաններում:

Ի՞նչ է անհրաժեշտ

Կարդացեք նաև

  • 1 ճ/գ ժելատին
  • 5 ճ/գ կաթ
  • 10-ական կաթիլ վիտամին A և E
  • 1 ձվի դեղնուց
  • 1 թ/գ ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

Կաթը տաքացրեք (40%-ից ոչ բարձր): Տաք կաթի մեջ լցրեք ժելատինը, անդադար խառնեք: Ժելատինը պետք է ամբղջովին հալչի:

Խառնուրդը թողեք մնա 20-30 րոպե, ապա ավելացրեք մյուս բաղադրիչները: Ամբողջը լավ խառնեք, որպեսզի բոլոր բաղադրիչները միանան:

Խառնուրդը ևս մեկ անգամ տաքացրեք գոլորշու վրա: Տաք զանգվածը քսեք դեմքին և պարանոցին, թողեք մնա 25-30 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Կուրսը կատարել 10 անգամից ոչ պակաս՝ 3 օր դադարով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս