
ԱՄՆ-ում արդեն 500 000 Galaxy Note 7 սմարթֆոն է վերադարձվել

Ամերիկացի սպառողները արդեն 500 հազար Galaxy Note 7 սմարթֆոններ են վերադարձրել խանութներին դրանց բռնկումների եւ պայթյունների դեպքերի վերաբերյալ հաղորդագրություններից հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Ընդամենը Samsung-ը պլանավորում է ԱՄՆ-Ս ւմ հետ կանչել այդ մոդելի մոտավորապես 1 մլն հեռախոս, վկայում են ԱՄՆ-ի սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի տվյալները:
Դրա հետ մեկտեղ հարավկորեական կարգավորիչները կարգադրել են Samsung-ին՝ երկարացնել Galaxy Note 7-ի գնորդների համար փոխհատուցումների վճարման ժամկետը եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել կուտակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Samsung-ը փոխհատուցման ծրագիրն ավարտելու ժամկետը սեպտեմբերի 26-ից տեղափոխել է սեպտեմբերի 30-ը: Ամերիկացիների մեծամասնությունը նախընտրել է փոխարենը սմարթֆոն ստանալ, այլ ոչ թե Samsung-ի որեւէ այլ սարք կամ դրամական փոխհատուցում: Ընդսմին նրանք գանգատվում են նոր հեռախոսների ստացման ժամկետների վերաբերյալ անբավարար տեղեկատվությունից եւ այլ խնդիրներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: