Սուրիկ Խաչատրյանը՝ իր պաշտոնանկության մասին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա): Հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:

«Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասաց.

«Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»:

Մեր հիշեցմանը, որ սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, ինքը հայտարարեց, թե կարեւորն այն է՝ մնալու է իր պաշտոնում, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Կատակի չեք դիմանում դուք, լավ-լավ, լավ մնացեք»,- եզրափակեց նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս