ԱԺ պատգամավորը վաճառել է բնակարանը, մեքենան և բաժնետոմսերը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, որը նաեւ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի 2015 թվականի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունցի պարզ է դառնում, որ սակավախոս պատգամավորը նախորդ տարի 96 եւ 117 միլիոն դրամով վաճառել է երկու հասարակական նշանակության շինություն, 10 միլիոն դրամով՝ բազմաբնակարան շենքում իր բնակարանը, իսկ 20 միլիոն դրամով՝ իր Toyota Land Cruiser ավտոմեքենան:

Սպարտակ Մելիքյանը վաճառել է նաեւ երկու տարբեր ընկերություներում ունեցած իր բանետոմսերը, որոնք առանձին-առանձին կազմել են 4.046 միլիոն դրամ եւ 904 հազար դրամ, ինչպես նաեւ վաճառել է երեք տարբեր ընկերությունում ունեցած բաժնեմասերը  30 միլիոն դրամով, 117 միլիոն դրամով եւ 3 միլիոն դրամով: Պատգամավորը նույն տարում վերադարձրել է նաեւ 9.5 միլիոն դրամ փոխառություն:

Առավել ուշագրավ է պատգամավորի դրամական միջոցների պատկերը: Նա հարկային տարվա սկզբում ունեցել է 14 միլիոն դրամ եւ 60 հազար դոլար, սակայն տարվ ավարտին մնացել է ընդամենը 2 միլիոն դրամ:

Սպարտակ Մելիքյանը նախորդ տարի ընդհանուր առմամբ ստացել է մոտ 203 միլիոն դրամի եկամուտ, որից 73 հազար դրամը՝ հեղինակային իրավունքի վճարից, 6.5 միլիոն դրամը՝ աշխատավարձից, մոտ 1.5 միլիոն դրամը՝ վարձակալության դիմաց վճարումներից, 9.5 միլիոն դրամը՝ փոխառությունից, իսկ մնացածը՝ գույքի օտարումից եւ այլ եկամուտներից»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս