«Շանս տեսնում եմ, այն ուժը, որին ես խոր անարգանքով եմ վերաբերվում, կարծես, մեկուսացված է». Բագրատ Ասատրյան

«Կառավարության կազմն ու կառուցվածքը պետք է լրջորեն վերանայվի, վարչարարների թիվը՝ կրճատվի։ Քանակական առումով այսպիսի մեծ վարչական համակարգը շռայլություն է։ Ո՞վ ասաց, որ Հայաստանում 20 նախարարություն պետք է լինի։ Կրճատե՛ք, և դա ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու ազդակ կլինի հանրությանը։ Այլապես, տարեցտարի արդյունավետության բարձրացման մասին խոսել և միայն սպասարկող մեքենաների թիվ կրճատելն աբսուրդ է։ Պետք է լուծել պաշտոնյաների վարձատրության խնդիրը, հակառակ դեպքում՝ մենք չենք կարող ունենալ քիչ թե շատ ազնիվ մարդիկ, որ ընդգրկվեն պետական ծառայության մեջ։ Անմիջապես անհնար է, բայց խոստում տվեք, հայտարարեք, որ նպատակները սա են»,- 168.am-ի հետ զրույցում ասել է 1994-1998 թթ. Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա՝ խնդիրները բազմաթիվ են, պետք է հուսալ, որ մոտեցումներն առողջ կլինեն. «Շանս տեսնում եմ, այն ուժը, որին ես խոր անարգանքով եմ վերաբերվում, կարծես, մեկուսացված է։ Վաղը-մյուս օրը գուցե ատամ սրեն, թաթ գցեն, իրենց բաժիններն ուզեն, որովհետև իրենք են իրականում իշխանությունը, և հայտնի է, որ կառավարությունը ՀՀ-ում իշխանություն չի, նրանց կցորդն է։ Բայց վարչապետն առայժմ այդ ռեսուրսն ունի, պետք է սկսել աշխատել։ Ամեն րոպեն պայքար է քրեաօլիգարխիայի և նորմալ ձգտումների միջև, ազնիվ սպասումների և գռեհկացած, ցինիկ վերաբերմունքի միջև, որը, ցավոք, մեր իշխանության բնութագիրն է վերջին տասնամյակում»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս