Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում կազմակերպվել է «Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում» թեմայով վարժանք-դասընթաց:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ, ընդ որում` նրանց 26.3 տոկոսը եկել են ԱՊՀ երկրներից, 23.4 տոկոսը` ԵՄ երկրներից և 50.3 տոկոսը` այլ երկրներից: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջի կների 22,3 տոկոսը ժամանել է ՌԴ-ից, 17,8 տոկոսը` Իրանից, իսկ 10,1 տոկոսը` ԱՄՆ-ից:
Կատալոնիան կարող է 2017թ-ին Իսպանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, կադրերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
Իրական արվեստը հակահամակարգային արվեստն է ու հակաիշխանական արվեստն է։ Իրական արվեստը պետականաշեն է ու պետականասպասարկ, բայց հակաիշխանական է ու հակապետական՝ այն իմաստով, որով իշխանությունն իրեն նույնացնում է պետության հետ։
Ապահովագրություն՝ նշանակում է ծառայության գների կտրուկ աճ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Երևանի թիվ 3 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Աշխարհի ամենամեծ դասը» միջոցառմանը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Տեղի ունեցան աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրի պարտիաները:
Գյումրիում Հարությունյանների երեք անձից բաղկացած ընտանիքն հայտնվել է դրսում, նրանք ապրում էին Խրիմյան Հայրիկ փողոցի 237/327 հասցեի տնակում: Սեպտեմբերի 22-ին հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է նրանց կիսավեր կացարանը:
Մակեդոնական «Վարդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները:
ԿԲ-ի կողմից վերջին ժամանակների համար սովորաբար զգուշավոր 0,25%-ի փոխարեն՝ այս անգամ 0,5%-ով նվազեցումն ինչ-որ չափով պայմանավորված է նաև նոր վարչապետի կողմից տնտեսությունն արագ տեմպերով աշխուժացնելուն ուղղված քայլերի տրամաբանությամբ: Այնուամենայնիվ, նշենք, որ 6,75%-ը դեռևս բարձր մակարդակ է տնտեսությանն ակտիվ վարկավորելու համար: ԿԲ-ը ընդամենը մի քանի տարի առաջ այս մակարդակից ավելի ցածր տոկոսադրույքներ էլ է սահմանել:
«Չելսիի» սեփականատերը մարզչի հետ ճաշել է թիմի մարզաբազայում:
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողություններին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից կմասնակցեն պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը և ավագ թարգման Համբարձում վարդապետ Քեշիշյանը:
Հալեպի Սուլեյմանիե շրջանում սեպտեմբերի 28-ի կեսօրին հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1969թ-ին ծնված հայուհի Սևան Հատատը:
Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:
Ավարտվեց Վրաստանի ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի երեք ներկայացուցիչ` միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանը և Սուսաննա Գաբոյանը:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է կենսաչափական անձնագրերի տրամադրման առնչվող հարցեր։
Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսը կտակել է իր աչքերի եղջերաթաղանթները նվիրաբերել փոխպատվաստման համար: Այս մասին «Թել խա Շոմեր» կլինիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Պերեսի բուժող բժիշկ եւ փեսա Րաֆի Վալդմանը:
«Մենք դեռ չենք հասել այնտեղ, մենք շտապում ենք, ծովը չտեսած՝ բոբիկանում ենք, հարցը չի հասել այնտեղ, որ արդեն վաղը կարգավորվելու է։ Այսօր արվելիք կան հարցեր՝ Արցախի հետ կապված, դրա վրա պետք է կենտրոնանալ, և ոչ թե՝ փորձել ստեղծել մի իրավիճակ, որ իրականում չկա»։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին:
2015թ. հոկտեմբերի 8-ին Յուրգեն Կլոպը գլխավորեց «Լիվերպուլը»: Գրեթե 1 տարի անց Sky Sports-ը հրապարակել է թիմի վիճակագրությունը գերմանացի մարզչի ղեկավարությամբ:
Հանրապետության օդային սահմանի անվտանգության ապահովման նպատակով ՊԲ-ում մշտապես իրականացվում են հակաօդային պաշտպանության զորքերի մարտունակության ու մասնագիտական ունակությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ:
Իսկապես, ուրախ եմ սկսել մարզումները թիմի հետ:
Եթե երբեք չեք լսել մորինգա ծառի մասին, ապա պետք է իմանաք, որ սա աշխարհում ամենաօգտակար ծառերից մեկն է։ Այն վիտամին C-ի, սպիտակուցների, ճարպերի, կալիումի, երկաթի և այլ կարևոր նյութերի աղբյուր է։ Նրա արմատը, տերևները, ծաղիկներն օգտագործվում են՝ որպես սննդային հավելում, ինչպես նաև՝ մաշկի համար նախատեսված խնամքի միջոցների և կոսմետիկ միջոցների պատրաստման ընթացքում։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարներին:
«Ուզո՞ւմ եք՝ ցանկացած ժողովրդի մեջ այնպիսի աղբ գցեմ ու սկսեմ դա զարգացնել։ Ինչո՞ւ ենք մեզ մոտ զարգացնում ամենավատը։ Ինչո՞ւ չենք վերցնում այն, ինչ իսկապես մերն է, այն, որ Եվրոպային ավելի մոտ է, որ ցիվիլիզացված է ավելի»։
Եթե վարչապետը չլինի այն կուսակցության ղեկավարը կամ առնվազն անդամը, ում կողմից ինքն առաջադրվում է վարչապետի պաշտոնին, նա չի կրի քաղաքական պատասխանատվություն այդ կուսակցության նախընտրական ծրագրի կատարման համար, որի օգտին այդ կուսակցությունը ձայն է ստացել ընտրողներից, հետևաբար նա կարող է վարել քաղաքական իմաստով ոչ կանխատեսելի և ամբոխահաճո քաղաքականություն՝ թուլացնելով պետական կառավարման համակարգի հանրային վարկանիշը և ներքին միասնականությունը:
Ցանցահեններն սկսել են իրենց նպատակի համար օգտագործել լայն հասարակայնության հետաքրքրությունը Հոլիվուդի աստղեր Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնալուծման դատավարության նկատմամբ: Համացանցում հայտնվել է վնասաբեր ծրագիր՝ քողարկված Փիթի հանկարծահաս մահվան վերաբերյալ կեղծ հաղորդագրությամբ:
Երբ որևէ մեկն ասում է, որ սա հաստատված ճշմարտություն է, ես անշուշտ ցանկանում եմ լսել, թե ում կողմից է այն հաստատված, որտեղ և որոնք են հիմքերը: Հակառակ դեպքում, ոչինչ էլ հաստատված չէ, քանի դեռ այն ապացուցված և հիմնավորված չէ:
Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։