Բաժիններ՝

Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը

Մակեդոնական «Վարդար»-­ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները: Ինչպես հաղորդում է մակեդոնական ակումբի պաշտոնական կայքը, 25­-ամյա պաշտպանը խորացրել է նախկինում ունեցած վնասվածքը:

Համբարձումյանը չի մասնակցել նաև այսօր կայացած «Վարդար»-­«Պելիստեր» հանդիպմանը, որն ավարտվել է 1:1 հաշվով: Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն օրեր առաջ հրապարակել էր լեգեոներների ցուցակը, որոնք նախապատրաստվելու էին հավաքականի առաջիկա հանդիպումներին: Սուքիասյանը հրավիրել էր նաև Համբարձումյանին:

Հոկտեմբերի 8­-ին Հայաստանի ընտրանին Երևանում հյուընկալելու է Ռումինիայի հավաքականին, իսկ երեք օր անց մրցակցի հարկի տակ հանդիպելու է Լեհաստանի հավաքականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս