
ՀՀ տրանսպորտի նորանշանակ նախարարը հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարներին:
Հանդիպմանը նախարարին ներկայացվել են ՏՀՏ ոլորտում գործող ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես, կարևորվել են կրթության, աշխատուժի և գործարար բնագավառի զարգացմանը նպաստող միջոցառումներն ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու հնարավորությունները:
Երկուստեք կարևորվել է ՏՏ ոլորտի և պետության համագործակցությունը՝ ի նպաստ երկրի տեխնոլոգիական ու մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն