Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ­-ը անցկացրել է որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալման վարժանք-­դասընթաց

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում կազմակերպվել է «Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում» թեմայով վարժանք-դասընթաց:

Միջոցառման հիմնական նպատակն է ամրապնդել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի անձնակազմի` արտակարգ իրավիճակների ժամանակ տեղակայման բազայի ծավալման գործնական հմտությունները:

Աղետից տուժած երկիր մեկնող փրկարարական ջոկատներն ինքնաբավ են` ապահովված առաջին օրերի համար անհրաժեշտ բոլոր միջոցներով (վրաններ, սնունդ, խմելու ջուր, փրկարարական գույք, վառելանյութ և այլն): Աղետի գոտի հասնելուն պես ջոկատի համար սահմանված վայրում ծավալվում է վրանային ավան, որտեղ տեղակայվում է փրկարարների շտաբը և որտեղից ղեկավարվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Խոշոր աղետի դեպքում մարդասիրական առաքելությամբ արտերկիր մեկնող ԱԻՆ ՓԾ որոնողափրկարարական թիմերն ունեն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որակավորում ու շարունակում են պարբերաբար անցկացվող դասընթացների և ուսումնավարժությունների միջոցով բարձրացնել պատրաստվածության մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս