Ադրբեջանը չի կարող ժխտել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա
Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համընդհանուր իրավունքը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած քննարկումների ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։
Նա անդրադարձել է նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ Ադրբ եջանի ապատեղեկատվությանը, Ազգերի լիգայի կողմից Հայաստանի և Վրաստանի` կազմակերպությանն անդամակցելու հայտերն ընդունելում իսկ Ադրբեջանինը մերժելու, այդ երկրի կողմից ահաբեկչության փառաբանման և, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում ազգային և կրոնական փոքրամասնությունների բարվոք վիճակի մասին։ Ներկայացնում է ելույթի՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեքստն ամբողջությամբ։
«Շնորհակալություն, տիկին նախագահող, և ներեցեք, խնդրում եմ, կրկին ելույթ ունենալու համար:
Երբ որևէ մեկն ասում է, որ սա հաստատված ճշմարտություն է, ես անշուշտ ցանկանում եմ լսել, թե ում կողմից է այն հաստատված, որտեղ և որոնք են հիմքերը: Հակառակ դեպքում, ոչինչ էլ հաստատված չէ, քանի դեռ այն ապացուցված և հիմնավորված չէ:
Անդրադառնալով Խոջալուին՝ տարօրինակ է, որ ադրբեջանական պատվիրակությունը խոսում է Խոջալուի մասին, որովհետև ես կրկին հիշատակել եմ կարճատև հիշողության մասին: Եթե որևէ մեկը կարողանար կարդալ Ադրբեջանի՝ այդ ժամանակվա թերթերը, կատարելապես պարզ կլիներ, թե ով է իրագործել Խոջալուի սպանդը: Պատասխանատուն Ադրբեջանի այդ ժամանակի ղեկավարությունն էր, ինչի մասին գրում էին ադրբեջանական թերթերը: Ես անշուշտ համաձայն եմ, որ ԻԼԻՊ-ի նախատիպը ստեղծվել է Խոջալուում, բայց այդ նախատիպը ստեղծվել է ադրբեջանական ջոկատների կողմից, որոնք սպանում էին իրենց սեփ ական քաղաքացիական բնակչությանը: Հայկական ջոկատները, ընդհակառակը, բացել են ազատ, խաղաղասիրական միջանցք քաղաքացիական բնակչության համար, որպեսզի վերջինս տարհանվի կռվի թատերաբեմից:
Վերադառնալով ինքնորոշման հարցին՝ ինչպես ճիշտ նշվեց, Մինսկի խմբի համանախագահությամբ տարվող ընթացիկ բանակցությունները իրականացվում են 3 հիմնարար սկզբունքների հիման վրա. ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Այսպիսով, ինչպե՞ս կարելի է չխոսել ինքնորոշման մասին: Ինքնորոշման արդյունքը ներկայիս ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններն են: Եթե որևէ ազգ ունեցել է ինքնորոշվելու իրավունք, ապա հայերը ևս Լեռնային Ղարաբաղում ունեն նույնատիպ իրավունք, և ոչ մի ադրբեջանցի պաշտոնյա չի կարող ժխտել նրանց այս համըն դհանուր իրավունքը:
Հետաքրքիր է նաև խոսել 1918-1920թթ.. իրադրության վերաբերյալ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Ազգերի լիգան ընդունել է Հայաստանի և Վրաստանի` կազմակերպությանն անդամակցելու հայտը: Ազգերի լիգան մերժել է կազմակերպությանն անդամակցելու ադրբեջանական հայտը հարևանների հետ ունեցած տարածքային խնդիրների և չկարգավորված հարցերի պատճառով:
Անդրադառնալով ահաբեկչության փառաբանմանը՝ նշենք, որ Ադրբեջանն առաջին երկիրն է, որ ապաստան է տրամադրում հանցագործներին, ահաբեկիչներին` շնորհելով նրանց հերոսի կարգավիճակ: Բոլորն են հիշում այն պատմությունը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպան կացնով սպանեց քնած հայ սպային: Հունգարական դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց քնած մարդուն կացնահարած ոճրագործին, բայց հետո նա արտահանձնվեց Ադրբեջան՝ շարունակելու կրել իր պատիժը Ադրբեջանում: Այն պահին, երբ նրա ինքնաթիռը վայրէջք կատարեց Ադրբեջ անում, Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց նրան, ով նաև հնարավորինս հերոսացվեց, փառաբանվեց և դարձավ Ադրբեջանի ազգային հերոս: Եթե մի երկրի ազգային հերոսը Սաֆարովի նման մեկն է, ինչ-որ մեկը, ով հերոս է պարզապես այն փաստի համար, որ նա հայի է սպանել, ո՞րն է այդ երկրի ապագան:
Հայաստանը 12 ազգային և կրոնական փոքրամասնությունների հայրենիք է, որոնց մի մասը՝ եզդիները, ասորիները չունեն իրենց պետությունը, և նրանք շատ երջանիկ են, որ ապրում են Հայաստանում, որտեղ իրենց բոլոր իրավունքները երաշխավորված են: Ադրբեջանցիները ևս ապրել են Հայաստանում, որտեղ իրենց իրավունքները երաշխավորված են եղել: Բայց Ադրբեջանում հայկական կոտորածների բռնկման հետևանքով, որոնց զոհ գնաց Ադրբեջանի հայությունը` շուրջ կես միլիոն հայ բնակչությունը, այսօր ոչ մի հայ չի մնացել Ադրբեջանում՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական իշխանությունները կրկին մեջբերում են որոշ կեղծված թվեր դրա վերաբերյալ: Այսպիսով, ո՞վ է ավելի հանդուրժող, և ո՞վ` ոչ: Դատեք ինքներդ:
Շնորհակալություն»: