Մխիթարյանն ակնկալում է արագ հասնել լավագույն մարզավիճակի
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ շատ արագ կհասնի լավագույն մարզավիճակի: Այդ մասին Մխիթարյանը նշել է թվիթերյան իր էջում` անդրադառնալով անգլիական թիմի ընդհանուր խմբի հետ մարզումները վերսկսելուն:
«Իսկապես, ուրախ եմ սկսել մարզումները թիմի հետ: Լիարժեք մարզավիճակի հասնելու ճանապարհին եմ: Հույս ունեմ, որ շատ արագ կհասնեմ լավագույն մարզավիճակի»,- գրել է Մխիթարյանը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի շրջանակում կայանալիք ուկրաինական «Զարյա»-ի դեմ հանդիպմանը, որը կայանալու է սեպտեմբերի 29-ին: «Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է թիմի հետ այսօրվա առավոտյան մարզմանը, սակայն վաղը երեկոյան խաղադաշտ դուրս չի գա, քանի որ շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից հետո», ասել էր Ժոզե Մոուրինյոն:
Հանդիպումը կայանալու Երևանի ժամանակով 23:05-ին:
Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի գալիս սեպտեմբերի 10-ից, քանի որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում նրա վնասվածքը կրկնվել էր։