 
                        Ռոման Աբրամովիչն աջակցել է Անտոնիո Կոնտեին
 
                                    «Չելսիի» սեփականատերը մարզչի հետ ճաշել է թիմի մարզաբազայում:
Երկուշաբթի ռուսաստանցի գործարարը ներկա է գտնվել ակումբի մարզմանը, որը պարտվել է Անգլիայի առաջնության վերջին 2 խաղերը՝ ընդհանուր 1:5 հաշվով: Ինչպես հաղորդում է The Times-ը, պարապմունքից հետո Աբրամովիչը չի շփվել ֆուտբոլիստների հետ, այլ ճաշել է իտալացի մարզչի հետ:
6 տուրերից հետո «կապույտները» 10 միավորով զբաղեցնում են 8-րդ տեղն Անգլիայի առաջնությունում:
Կոնտեն գլխավորել է ակումբը 2016թ. ամռանը, Իտալիայի հավաքականից հեռանալուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        