«Չթողեցին մտնեի քաղաքապետի մոտ, երեսս պնդցրեցի, էնքան սպասեցի մինչև որ դուրս եկավ»
Asparez.am. Գյումրիում Հարությունյանների երեք անձից բաղկացած ընտանիքն հայտնվել է դրսում, նրանք ապրում էին Խրիմյան Հայրիկ փողոցի 237/327 հասցեի տնակում: Սեպտեմբերի 22-ին հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է նրանց կիսավեր կացարանը: Տուժել է բնակիչներից մեկը` 1956 թվականին ծնված Սիրուն Հարությունյանը: Նա մարմնական տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այժմ շարունակում է ստացիոնար բուժում ստանալ: Կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Սիրուն Հարությունյանը չգիտի, թե դուրս գրվելուց հետո ուր է գնալու:
-Ես մորքուրիս տունը կապրիմ: Իրանք 11 հոգի են,լավ, հասկացա, ընձի երկու օր տեղ տան, բա հետո ի՞նչ էնեմ: Աղջիկս ընկերուհուս տանն է, բայց որ մամաս դուրս գրվավ, չգիտեմ ուր տանիմ, -ասում է Սիրուն Հարությունյանի դուստրը՝ Նարինե Հարությունյանը:
Այրված տնակի բնակիչները նշում են, որ հրդեհը բռնկվել է գազի արտահոսքից:
-Մեզ ասել են, որ գազի արտահոսքից է սկսվել հրդեհը: Տնակն ամբողջովին այրվել է, նույնիսկ մի ասեղ դուրս չեմ հանել: Ահագին վեշ ունեինք՝ սառնարան, երկու հատ կիսաավտոմատ լվացքի մեքենա, մեբել, խոլ, նոր գնված աթոռներ, էլեկտրական ապրանքներ: Լրիվ վառվե, գնացել է, մնացել ենք դուրսը,-պատմում է Նարինե Հարությունյանը:
Նարինեն պատմում է նաեւ, որ օգնություն ստանալու ակնկալիքով դիմել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
-Գնացի քաղաքապետարան, չթողեցին մտնեի քաղաքապետի մոտ, երեսս պնդցրեցի, էնքան սպասեցի, մինչեւ որ դուրս եկավ: Խնդրիս մասին ասացի, որ պարոն Բալասանյան հայտնվել եմ փողոցում, ի վիճակի չեմ ոչ մի տեղից օգնություն խնդրել: Ինձ պատասխանեց՝ ոչ տնակ ունեմ, ոչ կվարտիրա, որ քեզ տամ: Սպասի, ավագանու նիստով մի բան կանենք: Դեմը ձմեռ է, բայց ես առանց հագուստի հայտնվել եմ փողոցում,-ասում է Ն. Հարությունյանը:
Գյումրիում Հարությունյանների երեք անձից բաղկացած ընտանիքն հայտնվել է դրսում, նրանք ապրում էին Խրիմյան Հայրիկ փողոցի 237/327 հասցեի տնակում: Սեպտեմբերի 22-ին հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է նրանց կիսավեր կացարանը: Տուժել է բնակիչներից մեկը` 1956 թվականին ծնված Սիրուն Հարությունյանը: Նա մարմնական տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այժմ շարունակում է ստացիոնար բուժում ստանալ: Կյանքին վտանգ չի սպառնում, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Սիրուն Հարությունյանը չգիտի, թե դուրս գրվելուց հետո ուր է գնալու: