Իրանը 2-3 ամսվա ընթացքում կարող է ավելացնել նավթարդյունահանումը` մինչև օրական 4 մլն բարել նավթ` ներկայիս օրական 3.8 մլն բարել նավթի դիմաց:
Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշեց Անկախության 25-ամյակը։ Ղարաբաղի անկախությունն այն համազգային նպատակներից մեկն է, գուցե՝ ամենագլխավորը, որի համար արդեն քառորդ դար պայքարում, ապրում, ստեղծագործում, զրկանքներ ենք կրում ու, ցավոք, դեռևս նաև պարտադրված ենք լինում պատերազմել բոլորս։ Անկախության համար պայքարը, որ գեղեցիկ ձևակերպում է պատմության դասագրքերում կամ պաշտոնական ելույթներում, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է։ Եվ, բնականաբար ու օբյեկտիվորեն, այդ կյանքի ամենակարևոր կառույցը, համակարգը Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերն են, որոնց հավաքականությունը ոչ պատահականորեն կոչվում է Պաշտպանության բանակ։ Անկախության խորհրդի ու անկախության պաշտպանության գործնական խնդիրների մասին այսօր կզրուցենք Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընին և Երևանում անցկացվող «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի» մասնակիցներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին:
Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է: Այս հիվանդությունը նաև անվանում ենք աֆթանային խոցեր, որոնք բավական ցավոտ են: Սրանք կարող են ի հայտ գալ բերանի խոռոչի տարբեր հատվածներում՝ շուրթերի և այտերի ներքին շերտի վրա, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 474.75 դրամ
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6205 տոկոս է
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր իր վրացի իր գործընկերոջ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ այցելել է երևանյան սրճարաններից մեկը: Լուսանկարները համացանցում տեղադրել է Հ. Աբրահամյանի խոսնակ Գոհար Պողոսյանը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել ոչ միայն Փարիզում, այլեւ եվրոպական այլ երկրներում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Տաշիր քաղաքի անչափահաս բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Բոլոր մասնագիտությունների բժիշկների թվաքանակը 2015 թվականին կազմել է 13117 մարդ։
Մեր հարցին՝ Ձեզ հիմա իշխանությո՞ւնն է ավելի շատ խանգարում, թե՞ ընդդիմությունը, որոնց հետ անընդհատ բախման մեջ եք, նա պատասխանեց. «Մենք բոլոր ուղղություններով էլ ինտենսիվ աշխատում ենք։ Իհարկե, վերջին շրջանում չասեմ՝ ընդդիմադիր, բայց այդ դաշտում որոշակի դիրքավորում ունեցող քաղաքական ուժերի կողմից հարձակումներ կան ՔՊ-ի նկատմամբ։ Դա պարզ է, որովհետև ՔՊ-ն հայտարարել է մի շարք ամբիցիոզ ծրագրերի մասին, ընդդիմադիր դաշտում թիվ մեկը դառնալու հավակնության մասին, ու սա, բնականաբար, որոշակի անհանգստություններ պետք է որ առաջացնի այդ դաշտում։ Այնպես որ, դա բնական ենք համարում ու տեսնում ենք՝ որպես խնդիր, որը լուծելի է ու պետք է լուծենք»։
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակից Լեհաստանի հավաքականի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է Ղազախստանի հետ մարտական ոչ ոքին առաջին տուրի խաղում:
«Հուսով եմ, որ ֆորումի շրջանակներում փորձի փոխանակման միջոցով հնարավորություն կունենաք համալրելու ձեր գիտելիքները, ինչպես նաև փոխանցելու երեխաների սնուցման ձեր երկրների փորձը, ինչն էլ, իր հերթին, նոր խթան կհանդիսանա մեր հետագա համագործակցության համար: Հուսով եմ նաև, որ այս ընթացքում կհասցնեք ծանոթանալ մեր երկրին և մշակույթին: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բարո՛վ եք եկել Հայաստան»:
Անդրադառնալով ՏՏ ոլորտի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցությանը՝ Կարեն Վարդանյանը նկատեց, որ այն բավականին ինտենսիվ է դարձել՝ շնորհիվ նոր փոխնախարար Դավիթ Փախչանյանի: Բացի այդ՝ ապրիլյան դեպքերը ստիպել են, որ հասարակության գիտակցությունում փոփոխություններ լինեն, ու նրանցից շատերը պատրաստակամ են աջակցել Հայաստանի պաշտպանողականության ամրապնդման աշխատանքներին:
Վրաստանի Զուգդիդիի Ջիհարշքարի գյուղում երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կնոջ` Սանդրա Ռուլովսի և տեղի բնակիչների հետ հանդիպմանը տհաճ միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Էդվարդ Նալբանդյանն ուսանողներին պատմեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման, ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության խորացման, Եվրոպական միության հետ համագործակցության ամրապնդման, հարևան Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական փոխգործակցության զարգազման, այլ գործընկեր երկրների հետ կապերի ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին։
«Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը:
Իրանն ու Մեծ Բրիտանիան վերականգնել են դիվանագիտական հարաբերություններն ամենաբարձր մակարդակով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Տեղի է ունեցել ԴիջիԹեք 2016 ցուցահանդեսին նվիրված ասուլիս
Աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների ղեկավարները («Մեծ քսանյակ», G20) սեպտեմբերի 4-5-ը չինական Հանչժոուում կայացած երկօրյա գագաթաժողովում նախանշել են խնդիրները, որոնք ծառացած են համաշխարհային տնտեսության առաջ և պարտավորվել են մի շարք միջոցառումներ ձեռնարկել դրանց լուծման և կայուն աճի ապահովման համար:
Քաբուլում 2 պայթյունի հետևանքով զոհվել է 24 մարդ, ավելի քան 90 մարդ վիրավորվել է:
«Մի առիթով ասել եմ՝ բացի պաշտպանողական բնույթի գործողություններից, ես նշեցի, որ կան այլ բնույթի գործողություններ, որ կստիպեն հակառակորդին զերծ մնալ իր մտադրություններից: Վստահեցնում եմ, որ ՊԲ-ն իր հզորությամբ, միջոցներով ի վիճակի է կատարելու ամեն կարգի խնդիր»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարևորել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի կառուցումը` հայտարարելով, որ դա նոր «Մետաքսի ճանապարհի» անբաժանելի մասն է: Այս մասին Էրդողանը հայտարարել է G20 գագաթաժողովի ժամանակ, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կրել են գործնական բնույթ և ավելի շատ են տևել, քան նախապես պլանավորված էր: Այս մասին պատմել է Օբաման, հայտնում է Reuters-ը:
«Համեմատելով այդ գործողությունները` դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը, զինատեսակների կիրառումները ապրիլից առաջ և հետո, այժմ ծավալներն անհամեմատ փոքր են, հիմնականում կիրառվում են դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի հրացաններ և հրաձգային զենքեր։ Այսօր այդպիսի կուտակումներ չկան: Մենք ուշադիր հետևում ենք իրենց տեղաշարժերին»:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է քուրդ զինյալների թիվը, որոնք ոչնչացվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա ավանում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի օլիմպիական հայտնի գոտեմարտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ ՀԱՕԿ-ը արդեն միջազգային իրավաբաններ է վարձել, ովքեր աշխատում ենՄիհրան Հարությունյանի գոտեմարտի ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ասիական երկրի ժողովրդին հայտնել է Վաշինգտոնի աջակցության մասին, հայտնում է indianexpress-ը: