Բաժիններ՝

ՀՔԾ-ն պարզում է ՀՀ 5 տոննա հոգեմետ նյութի մաքսանենք ներմուծման հանգամանքները

Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և 25.07.16թ. ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ:

«Ստուգումներով պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը:

«Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութը ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ տեղափոխելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս