Փոխարժեքները՝ սեպտեմբերի 5-ին
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կազմել է 474.75 դրամ: Նախորդ աշխատանքային օրվա համեմատ ամերիկյան արժույթը դրամի նկատմամբ աննշան չափով՝ 0.03 դրամով արժեզրկվել է։
Եվրոն արժեզրկվել է 0.6 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 530.01 դրամ է։
Ռուսական ռուբլին հակառակը՝ արժևորվել է 0.11 դրամով. 1 ռուբլու միջին փոխարժեքը 7.33 դրամ է։