Բաժիններ՝

«Իսլամական պետություն»-ը ծրագրել էր ահաբեկչություններ Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում եւ Ֆրանսիայում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել ոչ միայն Փարիզում, այլեւ եվրոպական այլ երկրներում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Հեռուստաընկերության տվյալների համաձայն` ԻՊ նպատակներից մեկը նաեւ Հոլանդիան էր, ինչպես նաեւ եւս մի քանի ֆրանսիական քաղաքներ:

CNN–ը նշում է, որ գրոհայինները ձեռնարկել էին միջոցներ, որպեսզի ահաբեկչություններ իրականացնեին նաեւ Մեծ Բրիտանիայում:

Լրագրողների ձեռքերում են հայտնվել Viber, Telegram и WhatsApp հավելվածների միջոցով ձեռք բերված փաստաթղթեր եւ լուսանկարներ, որոնք պարունակում են տեղեկատվություն ահաբեկչական խմբավորման հնարավոր անդամների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս