
Հովիկ Աբրահամյանը Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ՝ երևանյան սրճարաններից մեկում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր իր վրացի իր գործընկերոջ՝ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ այցելել է երևանյան սրճարաններից մեկը: Լուսանկարները համացանցում տեղադրել է Հ. Աբրահամյանի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: