Բաժիններ՝

Քանի բժիշկ կա Հայաստանում և ինչպես է փոխվել նրանց թիվը վերջին տարիներին

2015թ.հանրապետությունում բնակչության ստացիոնար բուժումն իրականացվել է 132 հիվանդանոցներում, որոնց 65.9%-ը ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության են:

Վերջինիս ենթակայությանն են նաև հանրապետությունում գործող 504 ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներից 363-ը կամ 72.0%-ը: Առողջապահական հիմնարկները և ներուժը հիմնականում կենտրոնացված են հանրապետության առավելապես խոշոր քաղաքներում (հիմնականում ք.Երևանում` բժիշկների 69.2%-ը, ստացիոնար բուժհիմնարկների` 40.9%-ը, հիվանդանոցային մահճակալների` 62.9%-ը, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների` 28.8%-ը):

Բոլոր մասնագիտությունների բժիշկների թվաքանակը 2015 թվականին կազմել է 13117 մարդ։

Այս թիվն այլ կերպ ներկայացվելու դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր բժշկին բաժին է ընկնում միջինը 228.6 բնակիչ։ Իսկ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 437 բժիշկ։

Կարդացեք նաև

Իսկ ինչպես է փոխվել բժիշկների թիվը վերջին տարիներին։ Պաշտոնական վիճակագրությունը բժիշկների բացարձակ թվի դինամիկան ըստ տարիների չի նշում տվյալ զեկույցում։

Սակայն փոխարենը ներկայացնում է բժիշկների թվաքանակի շարժը՝ ըստ 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշի։

bjishk

 

Ինչպես տեսնում եք, 100 հազար բնակչի հաշվով բժիշկները թիվը 1995-ից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում աճել է՝ 336-ից հասնելով 446-ի։ Իսկ հետո կայունացել է՝ 420-430-ի միջակայքում։

Այստեղ պետք է պարզապես նկատի ունենալ, որ տվյալ ցուցանիշը կախված է ոչ միայն բժիշկների բացարձակ թվից, այլ՝ բնակչության թվից։ Այսինքն՝ ցուցանիշի աճը մասամբ պայմանավորված է արտագաղթով և բնակչության թվի նվազմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս