«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Լևոն Մնացականյանն է

«Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի շուրջ մեկուկեսամսյա արձակուրդային դադարի ընթացքում Հայաստանում և Հայաստանի շուրջ կատարվել են բազմաթիվ իրադարձություններ, որոնց կանդրադառնանք առաջիկա թողարկումներում։ Այդ իրադարձություններն ավելի կամ պակաս չափով առնչվում էին ղարաբաղյան հակամարտությանը, բանակցային գործընթացին, պատերազմին ու խաղաղությանը ու նաև այն թեմային, որի մասին կխոսենք այսօր։

Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշեց Անկախության 25-ամյակը։ Ղարաբաղի անկախությունն այն համազգային նպատակներից մեկն է, գուցե՝ ամենագլխավորը, որի համար արդեն քառորդ դար պայքարում, ապրում, ստեղծագործում, զրկանքներ ենք կրում ու, ցավոք, դեռևս նաև պարտադրված ենք լինում պատերազմել բոլորս։ Անկախության համար պայքարը, որ գեղեցիկ ձևակերպում է պատմության դասագրքերում կամ պաշտոնական ելույթներում, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է։ Եվ, բնականաբար ու օբյեկտիվորեն, այդ կյանքի ամենակարևոր կառույցը, համակարգը Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերն են, որոնց հավաքականությունը ոչ պատահականորեն կոչվում է Պաշտպանության բանակ։ Անկախության խորհրդի ու անկախության պաշտպանության գործնական խնդիրների մասին այսօր կզրուցենք Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս