Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգում է 6 ամսով: Այս մասին հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:
Գևորգ Դավթյանը հայտնեց նաև, որ Ժիրայր Սէֆիլյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Երաժիշտ-պրոդյուսեր Արամ Րիանը (VO.X) և նրա դուստր Ռեբեկկան վերջերս դարձան Հայաստանի առաջին ներկայացուցիչները, որոնց հաջողվեց հայտնվել հանճարեղ Փոլ Մաքարտնիի ուշադրության կենտրոնում` նրա մադրիդյան համերգի ընթացքում:
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ հողի տակից բացվել են դամբարաններ, որոնցում պահպանվել են մարդկանց կմախքներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի առաջին օրն էր, և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանել է վեհաժողովի անդամների հարցերին, հայտնում է APA գործակալությունը:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պլանավորում է Սլովակիայի հետ խաղում լրջորեն փոխել թիմի մեկնարկային կազմը:
Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:
«Վերևում գրում են՝ շենքեր է գրավում, տելեստուդիա է գրավում, պետական հեղաշրջում է կատարում, բայց ուրիշ բանի կասկածանքով են այս մարդուն ձերբակալում: Նույնիսկ ցուցմունքներ են գրել այդ «հեղաշրջման» մասնակիցները, բայց Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալել են զենք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով: Ինչպե՞ս հավատամ նրանց ասածին: Սա ինձ հիշեցնում է ահաբեկչական հայտնի խմբի վնասազերծումը, երբ Երևանը պետք է արյան ծով դարձնեին այդ մարդիկ 11 ինքնաձիգերով: Բա ի՞նչ եղավ, ինչո՞ւ ծպտուն չկա այն գործից»,- նկատեց Գ. Եղիազարյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
«Խոսվում է շրջանառության հարկի շեմի նվազման մասին, որի արդյունքում բազմաթիվ ընկերություններ են հայտնվելու ավելի բարդ հարկման դաշտում, որ նշանակում է՝ ավելի բարդացնել տնտեսվարողի գործունեությունը: Մենք ունենք մի իրավիճակ, որ չենք թողնում աշխատողները նորմալ աշխատեն»: Ըստ Մ. Թանդիլյանի՝ Հարկային օրենսգիրքը պետք է հետ կանչվի, և դրա վրա բազմաթիվ աշխատանքներ կան անելու:
AzVision.az-ի հաղորդմամբ՝ Բաքվի Կեշլյա ավանի տարածքում գործարան է այրվում: Տեղեկությունների համաձայն՝ հրդեհը ծագել է գործարանի բակում: Դեպքի վայր է մեկնել 6 հրշեջ հաշվարկ:
PKK-ի սպառնալիքի պատճառով պաշտոնական Թեհրանը որոնում է Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել քննարկել երկկողմ առևտրաշրջանառության անկումը, որը դիտվում է վերջին շրջանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհրաժեշտ է հաղթահարել, սակայն դրա համար անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերն այդ շրջանից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:
haqqin.az պորտալը հայտնում է, որ Պետերբուրգի ներքին ուժերի մարմինների Ֆրունզենսկի շրջանի 12-րդ բաժին են տեղափոխվել մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, որոնք Պետերբուրգում մասնակցել են զանգվածային ծեծկռտուքի:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպումից ակնկալում է Ադրբեջանի կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերում, սահմաններում խախտումների բացառում: Նախագահ Սարգսյանն այս մասին խոսել է հանդիպումից առաջ՝ լրագրողի հարցին ի պատասխան:
«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման և ջանքերի համար, որ հատկացնում եք այդ հարցին»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Փորձեցինք ճշտել՝ Գ.Հարությունյանի՞ արջը չի փախել, թե՞ նա արջ չունի: Հ.Պապիկյանը պատասխանեց. «Եթե որևէ կենդանի պահում է Հարությունյանը, դա մեղու է: Էն էլ թռչուն է, կենդանի չի»:
Որոշ կայքերի փոխանցմամբ՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Ժիրայր Սէֆիլյանի հետ ձերբակալված անձանց անունները` Վարուժան Ավետիսյան, Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյան, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյան, Երեմ Խոնդկարյան:
«Ժառանգության»պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ այցելել է այսօր ավելի վաղ ձերբակալված Ժիրայր Սէեֆիլյանի՝ Լեպսիուսի փողոցում գտնվող բնակարան՝ փորձելով պարզել ձերբակալման հանգամանքները:
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների շրջանակում ինտենսիվ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ֆերդինանդ Առաքելյանը նաև հիշեցրեց Հռոմի պապին նվիրված՝ իր հեղինակած քանդակի մասին, որն անձամբ է նվիրելու Պապին. «Քանդակի իմաստը հենց Հռոմի պապի երազանքն է, նրա բոլոր տեքստերը՝ գնանք դեմ տգիտությանը: Քանդակում բոլորին իրար եմ կապել. կենտրոնում Հռոմի պապն է, հետո ձախ կողմում կանգնած են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ իր հոգևորականներով, միանում են Հոլոքոստի ներկայացուցիչ ռաբբիները, բուդդայականության ներկայացուցիչը, Կիրիլը և մահմեդականները: Բոլորը եկել են Հռոմի պապի կոչով, քանդակը կոչվում է «Լռության րոպե»»:
Ռովնագ Աբդուլլաևի խոսքով` Ադրբեջանում գազավերամշակման համալիրի շինարարությունը կսկսվի եկող տարի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ Twitter միկրոբլոգի իր էջում հրապարակել է Պետերբուրգի Կոնստանտինյան պալատի լուսանկարը:
Հուլիսի 8-9-ը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կքննարկվեն էներգետիկ անվտանգության հարցեր, հայտնում է APA-ն:
Անդրադառնալով Օսկանյանի կուսակցությանը՝ Ա. Արշակյանը նշեց, որ նա իշխանություն է եղել, ամենաբարձր վճիռ կայացնողներից մեկն է եղել. «Ես նրա հանդեպ դրական զգացողություններ ունեմ: Որպես սփյուռքահայի՝ ես նրան լավ եմ վերաբերվում: Միաժամանակ ուզում եմ ասել՝ Հայաստանը տրենաժոր չէ, որ ով ցանկանա՝ գա, իշխան լինի: Այս աշնանը մենք կհեռացնենք այդպես մտածողներին»:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը վերջերս երկրորդ անգամ է տատիկ դարձել, լուսանկար է հրապարակել նորածին թոռնիկի հետ: Լուսանկարը, որտեղ քաղաքական գործիչն ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ միասին գրկում պահել է երեխային, նա տեղադրվել է Twitter-ի իր էջում: