Եվրամիությունը երկարաձգում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգում է 6 ամսով: Այս մասին հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:

«Այդ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվում է 6 ամսով, բայց անհրաժեշտ է քննարկում, որ եթե լինեն կոնկրետ տեղաշարժեր, հնարավոր դառնա կատարել ընդառաջ քայլ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ ռուսներն ու ուկրաինացիները կատարեն մինսկյան համաձայնության հետ կապված աշխատանքը»,-ասել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ քննարկումը տեղի կունենա հունիսի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930