Բաժիններ՝

ՍԴ խոսնակը՝ Գագիկ Հարությունյանի արջի փախուստի լուրերի մասին

«Դա բացարձակ կապ չունի իր հետ, ոչ մի կապ չունի: Այդ ինֆորմացիան ժամանակին եղել է, մենք նորից նույն բանն ասել ենք, բայց թե ով է նորից մեյդան բերել, ես չգիտեմ: Առավոտը ես իրեն էլ ասեցի, ասեց՝ չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում, դա ինձ հետ կապ չունի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը՝ հերքելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի արջի փախուստի մասին տարածված տեղեկությունները:

Փորձեցինք ճշտել՝ Գ.Հարությունյանի՞ արջը չի փախել, թե՞ նա արջ չունի: Հ.Պապիկյանը պատասխանեց. «Եթե որևէ կենդանի պահում է Հարությունյանը, դա մեղու է: Էն էլ թռչուն է, կենդանի չի»:

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը: Այս տեղեկությունը խնամքով թաքցվել է, սակայն որոնողական լայն աշխատանքներ են տարվել, ընդհուպ՝ ուղղաթիռով: Սակայն կենդանուն չեն հայտնաբերել: Նշվում է, թե արջն օրերս հարձակվել է գյուղի վրա և վնասել մի քանի հոգու, որոնք տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել և շատ արագ «դուրս գրվել»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս