Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում ինտենսիվ զարգանում են. Պուտին
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ինտեգրացիոն գործընթացների շրջանակում ինտենսիվ զարգանում են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում մեր հարաբերություններն ինտենսիվ զարգանում են, քան նախկինում էր, ինչը շատ ուրախալի է: Կա հնարավորություն և կա անհրաժեշտություն՝ խոսել, թե ինչպես մենք պետք է գործենք հետագայում: Ներկայում Հայաստանը գլխավորում է ՀԱՊԿ-ը, ու աշնանը պետք է կայանա բարձր մակարդակով հանդիպում»,- ասել է Պուտինը:
Սարգսյանն իր հերթին հաստատել է, որ նման հանդիպում կարող է կայանալ հոկտեմբերին: «Այնպես որ, այդ մասին նույնպես խոսել ենք»,- ասել է Պուտինը՝ ՀՀ նախագահին շնորհակալություն հայտնելով Ռուսաստան այցի համար:
Պուտինը մատնանշել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացումը: Նրա խոսքով՝ լավ ցուցանիշներ են նկատվում գյուղմթերքի մատակարարումների հարցում:
«Մենք, չնայած համաշխարհային և մեր տնտեսությունում առկա բոլոր դժվարություններին, արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ: Զգալիորեն ավելացել են հայկական կողմից գյուղմթերքի մատակարարումները: Դա մեզ շատ է ուրախացնում: Հուսով եմ՝ այդ միտումը ընդհանուր առմամբ կամրապնդվի նաև ապրանքաշրջանառության շուկայում և մեզ համար զգայուն ապրանքային խմբերում»,- ասել է Պուտինը: