Հոջսոնը ցանկանում է կատարել 6 փոփոխություն կազմում՝ Ռունիին և Քեյնին թողնելով պահեստայինների նստարանին
Ինչպես հաղորդում է Mirror-ը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պլանավորում է Սլովակիայի հետ խաղում լրջորեն փոխել թիմի մեկնարկային կազմը:
Հոջսոնն ուզում է առաջին իսկ րոպեից դաշտ դուրս թողնել Դենիել Սթարիջին, Ջեյմի Վարդիին, Ջորդան Հենդերսոնին և Ջեք Ուիլշերին, ինչպես նաև փոխել 2 պաշտպաններին՝ Կայել Ուոլքերին և Դենի Ռոուզին՝ Նաթանիել Կլայնով և Ռայան Բերտրանդով:
Նրանց մեջ, ովքեր չեն լինի մեկնարկային կազմում, հայտնվել է թիմի ավագ Ուեյն Ռունին: Պահեստայինների նստարանին խաղը կսկսեն նաև Հարի Քեյնը, Դելե Ալին և Ռահիմ Սթերլինգը:
Անգլիան չի երաշխավորել իրեն նույնիսկ 2-րդ տեղը խմբում: Սլովակիայից պարտություն կրելու դեպքում անգլիացիները կարող են հայտնվել 3-րդ տեղում՝ կախված Ռուսաստան – Ուելս հանդիպման արդյունքից:
Մրցաշարային դրությունը B խմբում
- Անգլիա – 4
- Ուելս – 3
- Սլովակիա – 3
- Ռուսաստան – 1
Անգլիան ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի հետ (1:1) և հաղթել է Ուելսին (2:1):
Պատրաստեց Անի Գաբուզյանը