
Ստատուս քվոն Ղարաբաղում անընդունելի է, անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերը. Ալիև

Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհրաժեշտ է հաղթահարել, սակայն դրա համար անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերն այդ շրջանից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Հակամարտությունը ձգձգվել է, ինչպես հայտարարել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները, ստատուս քվոն անընդունելի է, մենք այդ հայտարարության ամբողջությամբ աջակցում ենք»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է Ալիևը:
«Սակայն այն բանի համար, որ փոխվի ստատուս քվոն, անհրաժեշտ է սկսել Ադրբեջանի տարածքի դեօկուպացիան, որը ավելի քան 20 տարի օկուպացված է»,- հայտարարել է Ալիևը:
Նա նաև հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցում մտադիր է հանգամանալից կերպով քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման: «Մենք հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որը վերջին 2 տարում գրեթե չէր ընթանում»,- ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով Պուտինին եռակողմ հանդիպման նախաձեռնության համար: