
Մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Բանակցությունները մեկնարկել են Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում:
Մինչ եռակողմ հանդիպումը Պուտինը երկու առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
Սերժ Սարգսյանը Պուտինի հետ զրույցի ժամանակ մասնավորապես շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդական ջանքերի համար և հաստատել, որ Հայաստանը հույս ունի ԼՂ հակամարտության խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:
Իր հերթին, Ալիևը նույնպես շնորհակալություն է հայտնել Պուտինին եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար և հույս հայտնել, որ բանակցային գործընթացին «կհաջողվի հաղորդել կառուցողական դինամիկա»: