ՆԱՏՕ-ի Վարշավայի գագաթաժողովում կքննարկվեն TAP և TANAP նախագծերը
Հուլիսի 8-9-ը Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կքննարկվեն էներգետիկ անվտանգության հարցեր, հայտնում է APA-ն:
Ինչպես հայտնել է ՆԱՏՕ-ի էներգաանվտանգության ստորաբաժանման ղեկավար Միխայել Ռուհլեն, քննարկման գլխավոր հարցերից մեկը լինելու է ռուսական գազմից կախվածության կրճատումները:
«Այդ տեսակետից մեծ կարևորություն են ներկայացնում TANAP և TAP գազատարները: Մեծ պատասխանատվությունն ընկած է Թուրքիայի վրա:
Ռուսաստանը Եվրոպա գազի հիմնական մատակարարն է, սակայն Քաթարի, Ադրբեջանի և Նորվեգիայի օգնությամբ մենք կկարողանանք խանգարել Ռուսաստանին՝ թելադրել իր կանոնները»,- ասել է նա: