Քլինթոնը լուսանկար է հրապարակել նորածին թոռնիկի հետ
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, որը վերջերս երկրորդ անգամ է տատիկ դարձել, լուսանկար է հրապարակել նորածին թոռնիկի հետ: Լուսանկարը, որտեղ քաղաքական գործիչն ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ միասին գրկում պահել է երեխային, նա տեղադրվել է Twitter-ի իր էջում:
«Որքան ուրախալի է լինել մեր նորածին թոռնիկի՝ Էյդանի հետ»,- նշել է Քլինթոնը: Սոցցանցում նրա հաշվին բաժանորդագրված է ավելի քան 7 մլն մարդ:
Քլինթոնը տատիկ է դարձել հունիսի 18-ին: Նրա դուստրը՝ Չելսին, երկրորդ երեխան է ունեցել իր ամուսնուց՝ բանկիր Մարկ Մեզվինսկուց: Ընտանեկան զույգն ունի նաեւ դուստր՝ Շառլոտա Քլինթոն Մեզվինսկին, որը ծնվել է 2014 թվականին: 36-ամյա Չելսին Հիլարի եւ Բիլ Քլինթոնների միակ դուստրն է: