
Փոլ Մաքարտնին ընդունել է միայն Արամի և նրա դստեր նվերը

«Երաժիշտ-պրոդյուսեր Արամ Րիանը (VO.X) և նրա դուստր Ռեբեկկան վերջերս դարձան Հայաստանի առաջին ներկայացուցիչները, որոնց հաջողվեց հայտնվել հանճարեղ Փոլ Մաքարտնիի ուշադրության կենտրոնում` նրա մադրիդյան համերգի ընթացքում:
Մարզադաշտում ներկա գտնվող 55 000 հանդիսատեսից Փոլ Մաքարտնին իր ծննդյան օրվա առթիվ ընդունել է միայն Արամի և Ռեբեկկայի կողմից պատրաստած նվերներ:
Նվերները ներկայացնում էին ինչպես Արամ Րիանի երգարվեստը, այնպես էլ Հայաստանը և Երևանում գտնվող ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Այս կապակցությամբ` ՊՐԵՄԻԵՐԱ. Արամ Րիանի London Etude-ի նոր տարբերակը` վերոնշյալ իրադարձությունը լուսաբանող տեսանյութով հանդերձ: Երգն անձամբ Պոլ Մակարտնիին նվիրված From Rián To McCartney (2016) ալբոմից է»,- նշված է Արամ Րիանի ֆեյսբուքյան էջում: