Գազի սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգարովող հանձնաժողովինն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե սպառողների համար ե՞րբ է իջնելու գազի գինը:
«Էստեղ սկի կրակոց չի լսվում». Տիգրանը մտերիմներին հանգստացրել է, նույն օրն էլ` զոհվել:
Տեղի ունեցան Norway Chess-ի 2-րդ տուրի պարտիաները: Վեսելին Թոփալովը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, իսկ Լևոն Արոնյանը` Նիլս Գրանդելիուսի:
«Ակնհայտ է, որ այս պահին բանակցություններ չկան և նաև պարզ է, որ հայկական կողմը չի կարող չփոխել իր դիրքորոշումը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո: Ես կարծում եմ, որ տարածքներ զիջելու մասին խոսակցություններ իրականում գոյություն չունեն և չեն էլ կարող գոյություն ունենալ, որովհետև ակնհայտ է, որ բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվել»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախելով արդեն առկա երեք համաձայնագրերը: Եվ բնական է՝ արդեն ապագա բանակցային գործընթացը պետք է ելնի երկու հանգամանքից: Առաջինը՝ պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել»:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն աշխատանքի գնալիս ընկել է հեծանիվից, հայտնում է ուկրաինական «Վեստի» պարբերականը:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Գերմանիայի Գավաթի «Հերտայի» դեմ անցկացրած կիսաեզրափակիչ խաղում (3:0):
«Ռեալ»-ի մարզչական շտաբի անդամները Ռոնալդուին տվել են թիմի մեկ այլ ֆուտբոլիստի մարզաշապիկ, քանի որ հենց պորտուգալացու համար նախատեսված ոչ մի պահեստային մարզաշապիկ չի եղել: «Ռեալ»-ի հարձակման 31-ամյա առաջատարը հրաժարվել է ոչ իր համար նախատեսված մարզաշապիկը կրելուց` շարունակելով հանդես գալ նույն պատռված մարզահագուստով:
Սիրիայի զինադադարը լավագույն հիմքն է սիրիական հակամարտության խաղաղ լուծման համար, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Խաչատրյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:
Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը:
Եթե Ադրբեջանի համար Արցախը տարածք է, ապա մեզ համար՝ Հայրենիք
Թուրքիայի Զինված ուժերն ավելացրել են տանկերի ու հաուբիցների թիվը, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որը որոշ հատվածներում վերահսկվում է ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնկված քառօրյա պատերազմից հետո բուռն ու միաժամանակ հակասական խմորումները չկարգավորված հակամարտության շուրջ դեռ շարունակվում են։
Իրանի բանակի էլիտար ուժերի անդամները, մասնավորապես օդադեսանտային 65-րդ բրիգադի անդամներ Նոդեխ Սադեգ Շեյբայկն ու Հոսեին Հեմմատին սպանվել են Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների դեմ բախումների ժամանակ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Նրա կարծիքով՝ Եվրոպան կարող է չդիմանալ «ևս մեկ սառեցված հակամարտության»: «Դարձյալ դիմում եմ նախագահներ Օբամային և Պուտինին (առաջին անգամ դիմել եմ 2014թ. հունվարին)՝ կոչ անելով հանդիպել ու քննարկել այդ շարունակվող ճգնաժամը»,- գրել է Գորբաչովը:
Ապրիլի 22-ի գիշերը և առավոտյան, ապրիլի 25-ի երեկոյան ժամերին և ապրիլի 26-ի գիշերը շրջանների մեծ մասում, ապրիլի 22-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ը, ապրիլի 25-ի գիշերը և ապրիլի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը
Ապրիլյան առաջին օրերի մեր ապրումները մեծամասամբ կապված են այն սխրագործությունների հետ, որոնք մեզ հպարտություն են հաղորդել Հայոց բանակի՝ Պաշտպանության բանակի ու, առաջին հերթին, նրա 18-20 տարեկան զինվորների եւ նրանց հրամանատարների անձնազոհ ջանքերի օրինակներով:
Համաձայն ադրբեջանա-իրանական պետական սահմանագծին՝ Աստարա գետի վրա երկաթուղային կամրջի շինարարության մասին համաձայնագրի, որը ստորագրվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի ընթացքում, ապրիլի 20-ին դրվել է Աստարա գետի վրա երկաթուղային կամրջի հիմքը, հայտնում է APA-ն:
Մեր լիմիտն ավարտված է: Ֆինանսների նախարարությունը նախանցած նիստին ներկայացրեց նույն խնդիրը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների,ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ`ավելի հրատապ գործերի պատճառով, նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը` հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկից ստացված տեղեկությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ բավականաչափ սառն ընդունելության է արժանացել երկրի ղեկավարության կողմից: Այսօր ԱՄՆ նախագահը մասնակցելու է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության ղեկավարների գագաթաժողովին:
Ապրիլի 20-ին, ժամը 09.30-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 18-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 9-ին, Երևանի Անդրանիկի փողոցի շրջանաձև խաչմերուկի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Թուրքիայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանում թուրքական բուսական արտադրատեսակների մատակարարման հետ ստեղծված իրավիճակը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:
Ինչ-որ մենք՝ հայերս, վերջերս շատ ենք ամբողջ աշխարհից նեղանում: Տեղ ունենք, իհարկե, բայց 10 օր հույզերով ապրելուց եւ փրփրելուց հետո արժե, թերեւս, փոքր-ինչ «սառչել» եւ սթափ գնահատել իրավիճակը: Այո, Ռուսաստանի քաղաքականությունն այսպիսին է` այդ երկիրն իրար վրա «քսի է տալիս» ժողովուրդներին, երկուսին էլ զինում է, կռվացնում է, որպեսզի երկուսի նկատմամբ էլ պահպանի իր ազդեցությունը: Այդպես են դարերի ընթացքում վարվում բոլոր կայսրությունները: Մեր նեղանալուց այդ քաղաքականությունը կփոխվի՞:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
«Ըստ էության, մենաշնորհային ներկա ոլորտը դարձնում ենք ավելի բաց, մրցակցային՝ նաև մասնավոր իրավաբանական անձանց մասնակցության հնարավորություն ընձեռելով, քանի որ այդ պահի դրությամբ ստուգաչափման իրավասությամբ օժտված էր միայն չափագրության ազգային ինստիտուտը»: