«Աշխարհից նեղանալով՝ մեր ո՞ր գործերն ենք առաջ գցում». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ինչ-որ մենք՝ հայերս, վերջերս շատ ենք ամբողջ աշխարհից նեղանում: Տեղ ունենք, իհարկե, բայց 10 օր հույզերով ապրելուց եւ փրփրելուց հետո արժե, թերեւս, փոքր-ինչ «սառչել» եւ սթափ գնահատել իրավիճակը: Այո, Ռուսաստանի քաղաքականությունն այսպիսին է` այդ երկիրն իրար վրա «քսի է տալիս» ժողովուրդներին, երկուսին էլ զինում է, կռվացնում է, որպեսզի երկուսի նկատմամբ էլ պահպանի իր ազդեցությունը: Այդպես են դարերի ընթացքում վարվում բոլոր կայսրությունները: Մեր նեղանալուց այդ քաղաքականությունը կփոխվի՞:

Իհարկե, մենք պետք է հասկացնենք, որ գիտենք այդ քաղաքականության մասին, բայց վիրավորված երեխայի կեցվածքը ոչ մի օգուտ չի բերի: Մեր պետությունն ու հասարակությունը պետք է կառուցեն իրենց վարքը` այդ քաղաքականության փաստից ելնելով եւ «դաշնակցային» առանձին փութաջանություն չսպասելով այդ երկրից: Նազարբաեւն, այո, չպետք է ԵԱՏՄ-ի (իբր զուտ տնտեսական միության) հաշվին ցուցադրեր իր թուրքական կամ իսլամական համերաշխությունը: Դրա մասին արժեր ասել, բայց այդ հիմքով պետք չէ հեռուն գնացող հետեւություններ անել Ղազախստանի եւ առավել եւս՝ ԵԱՏՄ-ի մասին:

Եթե տարբերակ կա, լավ կլինի այդ կազմակերպությունից ընդհանրապես դուրս գալ, բայց Նազարբաեւն այստեղ կապ չունի: Նույն ձեւով մենք դժգոհ ենք նաեւ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Իսրայելից եւ այլն: Աշխարհից նեղանալով՝ մեր ո՞ր գործերն ենք առաջ գցում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Աավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս