Բաժիններ՝

Օբաման սառը ընդունելության է արժանացել Սաուդյան Արաբիայում. The Guardian

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ բավականաչափ սառն ընդունելության է արժանացել երկրի ղեկավարության կողմից: Այսօր ԱՄՆ նախագահը մասնակցելու է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության ղեկավարների գագաթաժողովին:

Երկու երկրների հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն գտնվում, սակայն ռազմավարական գործընկերությունից խուսափելի չի հաջողվի: Էր-Ռիադում Օբաման արդեն սկսել է հող նախապատրաստել ԱՄՆ հաջորդ նախագահի համար, ով իրեն փոխարինելու է, ինչպես նաև քննարկելու է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության գաղտնազերծված փաստաթղթերը:

obama

ԶԼՄ-ները գրում են, որ Էր-Ռիադում Օբամային բավական զուսպ և սառը ընդունելության են արժանացրել: The Guardian-ը գրում է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը հրաժարվել է դիմավորել Օբամային օդանավակայանում ու իր փոխարեն ուղարկել է պաշտոնյաների ոչ մեծ պատվիրակության՝ Էր-Ռիադի նահանգապետի գլխավորությամբ:

upload-AP_16111503595211-pic905-895x505-70833

Նա ողջունել է Օբամային միայն Էրգա պալատում, որտեղ տեղի է ունեցել երկկողմ հանդիպումը: Բացի այդ՝ տեղի հեռուստաընկերությունը հատուկ ուշադրության չի արժանացրել Օբամայի այցին:

Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպմանը Օբաման լարված է եղել: Ինչպես նշում է The New York Times-ը, հարաբերությունների վատացման նոր գործոն է դարձել 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին փաստաթղթերի հրապարակման շուրջ քննարկումը: Ներկայում դրանք «գաղտնի» պահվում են Սպիտակ տանը, սակայն ԱՄՆ նախագահի ադմինիստրացիան մտածում է այն մասին, որ դրանք ներկայացվեն լայն հասարակության դատին:

upload-AP_16111434435507-pic905-895x505-24442

Դեմոկրատ կոնգրեսականները, բացի փաստաթղթերը հրապարակելուց, առաջարկում են օրենք ընդունել, որը թույլ կտա սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը:

Սաուդյան Արաբիան, որը Մերձավոր Արևելքում գլխավոր սուննիական երկիրն է, երկար տարիներ եղել է Վաշինգտոնի դաշնակիցը տարածաշրջանում: Այդ հարաբերությունները զգալիորեն մթագնվել են իրանական միջուկային գործարքի պատճառով, որն անցած տարի կնքվել էր ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

upload-AP_16111421569050-pic905-895x505-77430

Էր-Ռիադում կարծում են, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումը կուժեղացնեն նրա տարածաշրջանային ազդեցությունը ու կհանգեցնեն ուժերի հավասարակշռության խախտմանը:

The Wall Street Journal-ը գրում է, որ ներկայում Սաուդյան Արաբիան խաղադրույք է կատարում դեմոկրատ Հիլարի Քլինթոնի վրա, ով կարող է ավելի կանխատեսելի քաղաքականություն վարել Էր-Ռիադի նկատմամբ:

upload-AP_16111412015088-pic905-895x505-69880

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս