Բաժիններ՝

Թուրքիան ավելացրել է Սիրիայի հետ սահմանին կուտակված տանկերի ու հաուբիցների թիվը

Թուրքիայի Զինված ուժերն ավելացրել են տանկերի ու հաուբիցների թիվը, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որը որոշ հատվածներում վերահսկվում է ԴԱԻՇ-ի կողմից, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:

Այդ միջոցառումները ձեռնարկվել են վերջին օրերին թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքի հրթիռակոծման դեպքերի հաճախակիացման ֆոնին:

Քիլիսը վերջին շաբաթվա ընթացքում 4 անգամ հրթիռակոծվել է, ինչի հետևանքով սպանվել է 5 մարդ, ավելի քան 20 մարդ ստացել է վնասվածք: Թուրքական հրետանին յուրաքանչյուր դեպքից հետո կրակ է բացել ԴԱԻՇ-ի դիրքերի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930