Բաժիններ՝

Սիրիայում սպանվել են իրանական էլիտար զորամիավորման մարտիկներ

Իրանի բանակի էլիտար ուժերի անդամները, մասնավորապես օդադեսանտային 65-րդ բրիգադի անդամներ Նոդեխ Սադեգ Շեյբայկն ու Հոսեին Հեմմատին սպանվել են Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների դեմ բախումների ժամանակ, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Նախօրեին Իրանի բանակի գլխավոր հրամանատար Սալեհին հերքել էր Սիրիայում հատուկ նշանակության ջոկատների տեղակայումը ու այնտեղ գտնվող զինվորականներին անվանել «կամավորներ», որոնք ծառայում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությամբ, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Իրանը ապրիլի սկզբին հայտարարել էր Սիրիայում հատուկ նշանակության օդադեսանտային 65-րդ բրիգադի սպաների ուղարկման մասին՝ որպես սիրիական բանակի զորամիավորումներում ռազմական խորհրդատուներ, ովքեր պետք է օգնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ապստամբների և ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930